«Մասնավոր ոլորտում կոռուպցիայի նվազեցում»
«Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Մասնավոր ոլորտում կոռուպցիայի նվազեցման» ծրագիր: Ծրագրի նպատակն է վեր հանել մասնավոր ոլորտին խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերը և մշակել դրանց չեզոքացման պարզ և ժամանակակից մեթոդներ:
Ուստի, խնդրում ենք մասնակցել հարցմանը, տալ նորարար գաղափարներ ու Ձեր ներդրումն ունենալ Հայաստանում բիզնես գործընթացների պարզեցման մեջ: Լավագույն գաղափարները կիրականացվեն:
Ձեր առաջարկը պետք է լինի
• Նորարար
• Այլընտրանքային լուծումներով
(Օրինակ՝ ավտոմեքենայի տեխզննման համար հնարավոր է վճարել e-payments կայքով, սակայն զննման կտրոնը ստանալու համար անհրաժեշտ է նախ այցելել տեղական ինքնակառավարման մարմին՝ տեղեկանք ստանալու համար: Առաջարկում ենք e-payments համակարգով վճարման դեպքում ստեղծել էլեկտրոնային եղանակով տեղեկանքը ստանալու հնարավորություն, օրինակ՝ էլ. հասցեով):