Երրորդ մակարդակ․ «Մաթեմատիկական ֆլեշմոբ անիվների վրա»
 մաթեմատիկական ֆլեշմոբ ճամբարականների համար-2023
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
Ջոկատավարի անունը, ազգանունը *
1. Եռանկյան կողմերի երկարությունները 6, 10 և 11 են: Հավասարակողմ եռանկյան պարագիծը հավասար է տվյալ եռանկյան պարագծին: Որքա՞ն է հավասարակողմ եռանկյան կողմի երկարությունը:  
2. Գտեք 100-ից փոքր այն թվերի քանակը, որոնք բաժանվում են 2-ի կամ 3-ի, բայց չեն բաժանվում 6-ի։

3. Նկարում բերված պատկերի յուրաքանչյուր քառակուսու մակերեսը 4 է: Որքա՞ն է հաստ սև գծի երկարությունը:


Captionless Image
4. Տիգրանը թղթի վրա գրեց 7-ից փոքր մի քանի դրական թիվ։ Այնուհետև Ռիման ջնջեց այդ թվերը՝ փոխարենը գրեց 7-ի և այդ թվերից յուրաքանչյուրի տարբերությունը։ Տիգրանի գրած թվերի գումարը 22 էր, իսկ Ռիմայինը՝ 34։ Քանի՞ թիվ էր գրել Տիգրանը։

5. Ամենաքիչը քանի՞ վանդակ պետք է գունավորել 5 × 5 աղյուսակում, որպեսզի աղյուսակի ցանկացած 1 × 4 կամ 4 × 1 չափի ուղղանկյուն ունենա առնվազն մեկ գունավորված վանդակ:





6. Սամվելը նկարում բերված 9 քառակուսիները ներկել է սև, սպիտակ և մոխրագույն: Ամենաքիչը քանի՞ քառակուսու գույն պետք է նա փոխի նշված գույներից որևէ մեկով, որպեսզի ընդհանուր կողմ ունեցող ցանկացած երկու քառակուսի լինեն տարբեր գույների:   
Captionless Image
7. Աննան երկու երկնիշ թվեր գումարելով ստացավ 137, տես նկարը։ Ի՞նչ գումար կստանա, եթե գումարի նկարի աջ կողմում գրված երկու քառանիշ թվերը։
Captionless Image
8. Երեք երեխա հարցրին իրենց տատիկին, թե քանի տարեկան է։ Տատիկը խնդրեց գուշակել իր տարիքը: Մեկը ասաց, որ տատիկը 75 տարեկան է, մյուսը՝ 78, երրորդը՝ 81։ Պարզվեց, որ գուշակություններից մեկը սխալ էր 1 տարով, մյուսը՝ 2 տարով, երրորդը՝ 4 տարով։ Գտիր տատիկի ճիշտ տարիքը:

9.  Անուշն ունի նույն երկարությամբ չորս թղթե ժապավեն: Նա դրանցից երկուսն իրար է սոսնձում՝ դնելով ժապավենների ծայրերը մեկը մյուսի վրա 10 սմ վերադրումով, և ստանում 50 սմ երկարությամբ մեկ ժապավեն, տես նկարը: Մյուս երկու թղթե ժապավենով նա ցանկանում է ստանալ 56սմ երկարությամբ մեկ ժապավեն: Այդ դեպքում ի՞նչ երկարություն պետք է ունենա վերադրումը:
Captionless Image
10. Գոհարը գնեց երեք խաղալիք: Առաջին խաղալիքի համար նա վճարեց իր ունեցած ամբողջ գումարի կեսը և ևս 100 դրամ: Երկրորդ խաղալիքի համար նա վճարեց մնացած գումարի կեսը և ևս 200 դրամ: Երրորդ խաղալիքի համար նա վճարեց մնացած գումարի կեսը և ևս 300 դրամ՝ այդպիսով ծախսելով իր ունեցած ամբողջ գումարը: Գոհարը քանի՞ դրամ ուներ սկզբում:  
Առաջարկություն *
Խնդիրներն ընտրեց Սյուզի Հակոբյանը։

Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy