«Առցանց Վիքիդասընթաց ուսուցիչների համար» գրանցման հայտ
Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է Վիքիպեդիայի առցանց դասընթաց: Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսուցիչներին Վիքիմեդիա հարթակներին և այդ հարթակների միջոցով նորարական կրթության հնարավորություններին։
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես Հայերեն Վիքիպեդիայի խմբագրման փորձ ունեցող ուսուցիչներ, այնպես էլ նորեկներ։
Դասընթացի տևողությունը չորս շաբաթ է, շաբաթական երկու պարապմունք, յուրաքանչյուրը՝ երկու ժամ տևողությամբ։
Դասընթացից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան և վիքիխմբագրումը կներառեն իրենց դասապրոցեսում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 22-ն է։
Դասընթացի անցկացման օրերի և ժամերի մասին մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ: