«Հարաբերությունների հոգեբանություն» և «Հանդուրժողականություն» թեմաներով դասընթացների մասնակցության հայտ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է 18-30 տարեկան հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Հարաբերությունների հոգեբանություն» և «Հանդուրժողականություն» թեմաներով դասընթացների։

Երկու դասընթացներին կմասնակցեն 30 ընտրված երիտասարդները։ Ստացված գիտելիքները և հմտությունները հետագայում օգտակար կլինեն շրջապատի հետ հարաբերությունների կառուցման հարցում, ինչն իր հերթին կնպաստի մասնագիտական աճին, կընդլայնի տարբեր իրավիճակներում նոր կապերի հաստատման հնարավորությունները։

Դասընթացների նպատակն է.
- Ծանոթացում «Հանդուրժողականություն», «Հանդուրժողական անձ», «Հանդուրժողականության սահմաններ» հասկացությունների հետ,
- Ինքնավերլուծման, ինքնաբացահայտման, դրական ներքին երկխոսության իրականացման ունակությունների ձեռք բերում,
- Սեփական ազգի, ինչպես նաև այլ ազգի ներկայացուցիչների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորում,
- Տարաձայնությունների դեպքում բարդ իրավիճակներից ելքը գտնելու, առանց բռնության և տարաձայնությունների սեփական զգացմունքների և մտահոգությունների արտահայտման օպտիմալ եղանակների ընտրության ուսուցանում,
- Հասարակական ըմբռնման, հասարակական պատկերացման, վստահության, և այլ անձին լսելու ունակությունների զարգացում,
- Հասարակական կապերի ամրապնդմանը նպաստող շփման հմտությունների զարգացում,
- Միջէթնիկական հարաբերությունների պարագայում միջմշակութային հասկացողության և հանդուրժողական պահվածքի ուսուցանում:

«Հարաբերությունների հոգեբանություն» և «Հանդուրժողականություն» թեմաներով դասընթացների մասնակիցների ընտրության չափանիշները՝
- Տարիքը` 18-30 տարեկան,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությամբ,
- Պատասխանատու,
- Շփվող:

Այն մասնակիցները, որոնք յուրացրել են ծրագիրը դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր և կմասնակցեն ծրագրի հետագա փուլին՝ միջազգային փոխանակման ծրագրի Վրաստանում:

Դասընթացներն իրականացվելու են 2019 թվականի հունվարի 20-ից 25-ը։
Հարցաթերթիկի լրացման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 14-ը։

Այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ինթերնեյշնլ ալերթ»-ի (International Alert), Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Հայաստան), իսկ Ադրբեջանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Ադրբեջան) կողմից՝ Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ Վրաստան) միջոցով:

Անուն *
Your answer
Ազգանուն *
Your answer
Հայրանուն *
Your answer
Ծննդյան տարեթիվ *
MM
/
DD
/
YYYY
Սեռ *
Կրթություն *
Your answer
Ծննդավայր *
Your answer
Բնակության վայր *
Your answer
Էլեկտոնային հասցե։ *
Your answer
Հեռախոսահամար։ *
Your answer
Ի՞նչ թեմաներ են Ձեզ հետաքրքրում *
Required
Երբևէ մասնակցե՞լ եք կոնֆլիկտաբանությանը կամ հարաբերությունների հոգեբանությանը նվիրված սեմինարների կամ դասընթացների։ Մանրամասնեք: *
Your answer
Ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել հենց այս ծրագրին։ *
Your answer
Նախկինում ունեցե՞լ եք հասարակական գործունեության փորձ (կամավորություն, սոցիալական ակտիվություն և այլն)։ *
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of APY. Report Abuse - Terms of Service