Հայաստանի դպրոցներում մաթեմատիկական կրթության հզորացում (խմբակավարների ընտրության մրցույթ)
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, «Քառակուսի» հիմնադրամի հետ համատեղ, իրականացնում է «Հայաստանի դպրոցներում մաթեմատիկական կրթության հզորացում» ծրագիրը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի ԱՄՆ Շրջանավարտների ներգրավման նորարարական հիմնադրամի (AEIF) աջակցությամբ:
- Հայաստանի 12 դպրոցում մաթեմատիկայի արտադասարանական խմբակներ են ստեղծվելու 5-8-րդ դասարանների աշակերտների համար։ Յուրաքանչյուր դպրոցում նախատեսվում է առնվազն 26 աշակերտի ներգրավում։
- Խմբակավարի շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմելու է 3-ից մինչև 6 ակադեմիական ժամ:
- Խմբակավարների կարողությունների զարգացումն ապահովվելու է մենթորության և աշխատաժողովների կազմակերպման միջոցով:
- Խմբակավարներին տրամադրվելու է հոնորար՝ ծրագրի ամբողջ ընթացքում:
Ծրագրին կարող են դիմել մաթեմատիկայի մասնագետներ, որոնք պատրաստակամ են արտադասարանական խմբակներ իրականացնել 5-8-րդ դասարանների աշակերտների համար՝ ծրագրի վերոնշյալ պայմաններով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտադիմումը մինչև հունիսի 19-ը: