Անվտանգություն
*Agreement:
Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթանալ անվտանգության և վարվեցողության կանոններին:
Արշավներից առաջ՝
1.Ծանոթացե՛ք արշավի պայմաններին, անվտանգության և վարվեցողության կանոններին:
2.Համոզվե՛ք, որ չունեք բժշկական հակացուցումներ:
3.Բժշկական հակացուցումներ ունենալու դեպքում, արշավին մասնակցելու որոշումը կայացնում եք անձամբ:
4.Լեռնագնացությունների, երկար քայլելու և այլ հակացուցումների դեպքում, արշավին մասնակցելու ձեր որոշման համար խմբի ղեկավարը պատասխանատվություն չի կրում:
5․ Գրանցվելուց հետո, կարող եք հրաժարվել մինչև արշավից 2 օր առաջ՝ ժամը 18։00։ Նշված ժամից հետո հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Անվտանգության և վարվեցողության կանոններ՝
1.Մի՛ հեռացեք խմբի տեսանելիության գոտուց:
2.Խստորեն հետևե՛ք խմբի ղեկավարի պահանջներին և հրահանգներին:
3.Հետևե՛ք ձեր մարմնի վիճակին, ծագած բոլոր խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացրեք խմբի ղեկավարին:
4.Ինչ-որ բան ձեռնարկելիս, անպայման քննարկե՛ք խմբի ղեկավարի հետ:
5.Ճանապարհը կորցնելու, խմբի տեսանելիության գոտուց դուրս գալու դեպքում կանգնե՛ք տեղում և անհապաղ փորձե՛ք կապվել խմբի ղեկավարի հետ:
6.Պահպանե՛ք հակահրդեհային անվտանգության կանոնները:
7. Մի՛ կեղտոտեք հայրենի բնությունը, պատմամշակութային կոթողները: Աղբը մի՛ թողեք ձեր ետևից:
8.Արտակարգ իրավիճակների դեպքում հայտնե՛ք ղեկավարին:
9.Արգելվում է քաղել, հոտ քաշել կամ ուտել անծանոթ բույսեր, մրգեր, հատապտուղներ: Դրանք կարող են թունավոր լինել:
10. Խստորեն արգելվում է վնաս հասցնել կենդանական կամ բուսական աշխարհին: Զգուշությամբ մոտեցեք կենդանիներին, հատկապես էնդեմիկ կամ Կարմիր գրքում գրանցվածներին:
10.1 Հատուկ ուշադրություն դարձրե՛ք սողուններին։ Փորձեք շրջանցել օձերին կամ առանց կտրուկ շարժումներ անելու սպասեք մինչև հեռանան։
11.Յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա տվյալ արշավի համար անհրաժեշտ հագուստ և հանդերձանք:
Եթե այնուամենայնիվ մոռացել եք ինչ-որ բան վերցնել, ապա տեղեկացրեք արշավախմբի ղեկավարին՝ մեկնարկից առաջ:
12. Խմբում պահպանե՛ք կարգապահություն: Ցուցաբերե՛ք փոխադարձ օգնություն և հոգատարություն արշավի մյուս մասնակիցների հանդեպ:
13. Արշավախմբի ղեկավարը իրավունք ունի դադարեցնել երթը տարերային աղետի, արշավախմբում ծագած առողջական լրջագույն խնդիրների և նմանատիպ հույժ կարևոր դեպքերի ժամանակ:
14.Նշված կանոնների խախտման դեպքում արշավախմբի ղեկավարը պատասխանատվություն չի կրում տվյալ արշավականի կյանքի և առողջության համար:
Սիրելի՛ արշավական, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ անվտանգության կանոններին: Դրանց նպատակը ոչ թե Ձեր ազատության սահմանափակումն է, այլ հնարավորինս անվտանգ արշավ ապահովելը: Մաղթում ենք բարի երթ, անմոռանալի արշավ և բարձր տրամադրություն:
Անուն Ազգանուն
Էլ. հասցե
Հեռախոսահամար
Մասնակցե՞լ եք որևէ արշավի:
Clear selection
Ծանոթացել եմ վերոնշյալ կանոններին. Համաձայն եմ:
Clear selection
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy