Ներդրումային պատրաստվածություն՝ կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար
Ծրագիրը նպատակ ունի խթանել ձեռներեց կանանց ներդրումային պատրաստվածությունը, աջակցել կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին (թիմերին)` բարձրացնել ներդրումային գրավչությունը և պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև հստակ քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման ուղղությամբ։

Ծրագիրը բաղկացած է ինտենսիվ անհատական և խմբային մենթորությունից, քոուչինգից և ուսուցումից՝ ուղղված ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը ներառելու է նաև հստակ քայլեր պոտենցիալ ներդրողների հետ կապ ստեղծելու և ներդրումային գործընթաց սկսելու ուղղությամբ։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։

Ծրագիրն իրականացվում է Երևանում` Ինժեներական քաղաքում, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում։
 
Ծրագրին կարող են դիմել ՝
Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններ (թիմեր) ինչպես նաև հիմնական բաժնետերերի ցանկում կին բաժնետեր և/կամ կին գլխավոր տնօրեն ունեցող ընկերություններ (թիմեր), որոնք՝
 ● ցանկանում են ներգրավել ներդրումներ իրենց ընկերության զարգացման և ընդլայնման նպատակով․
 ● ցանկանում են բարձրացնել իրենց ընկերության ներդրումային գրավչությունը․
 ● ունեն զարգացման հեռանկարներ ունեցող բիզնես գործունեություն։

Թիմերով մասնակցության դեպքում ծրագրի ընթացքում ընկերության գրանցումը պարտադիր է։

Ծրագրին կարող եք դիմել մինչև ս․թ․ հունվարի 31-ը, ժամը 23:59-ն։

Հիշեցում՝
Ծրագիրը չի ենթադրում ուղիղ դրամական աջակցություն:  Ծրագրի մասնակիցները կզարգացնեն իրենց բիզնեսի ներդրումային հնարավորությունները և ձեռք կբերեն ներդրումային գրավչության հմտութուններ։

«Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրը իրագործվում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք գրել info@eif.am էլ․ հասցեին կամ զանգահարել՝ 055135558 հեռախոսահամարով։
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն Ազգանուն *
Հեռախոսահամար *
Էլ. հասցե *
Ընկերության (կամ թիմի) անվանում *
Ե՞րբ է հիմնադրվել Ձեր ընկերությունը/թիմը։ *
Համառոտ ներկայացրեք ձեր ընկերության/թիմի գործունեությունը (առավելագույնը՝ 500 բառ) *
Համառոտ ներկայացրեք Ձեր և ձեր թիմի փորձառությունը։ (առավելագույնը՝ 200 բառ) *
Ինչ խնդիր է լուծում կազմակերպությունը և ձեր կողմից առաջարկվող լուծումը, եթե հնարավոր է ներկայացրեք խնդրի մասշտաբը թվային արտահայտումով կամ այլ ձևով։ (առավելագույնը՝ 200 բառ) *
Ներկայացրեք ընկերության/թիմի բիզնես մոդելը ։ (առավելագույնը՝ 200 բառ) *
Խնդրում ենք տրամադրել տեղեկություն ընկերության տարեկան եկամուտների մասին (առկայության դեպքում)։ Նշեք, թե որոնք են Ձեր եկամտի հիմնական աղբյուրները։ (առավելագույնը՝ 100 բառ)։ *
Խնդրում ենք տրամադրել տեղեկություն ընկերությունում կատարված ներդրումների վերաբերյալ (առկայության դեպքում) (առավելագույնը՝ 100 բառ)։ *
Ինչ նպատակով եք ցանկանում ներգրավել ներդրումներ և ինչքան (եթե ունեք գնահատական)։ (առավելագույնը՝ 150 բառ) *
Ներկայացրեք Ձեր ընկերության զարգացման ռազմավարությունը և տեսլականը։ (առավելագույնը՝ 350 բառ) *
Որն է ձեր հիմնական մրցակցային առավելությունը։ (առավելագույնը՝ 150 բառ) *
Շնորհակալություն
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report