«STEP.ai - ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ուսումնական ծրագրերը ներկայումս իրականացվում են Երևանի և մարզերի թվով 15 ավագ դպրոցներում, որպես անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված ուսումնական խմբակ։
Այն ներառում է հետևյալ թեմաները՝
10-րդ դասարանում՝ «Արհեստական բանականություն և Python»,
11-րդ դասարանում՝ «Մեքենայական ուսուցում»,
12-րդ դասարանում՝ «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»։
«STEP.ai -
արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը մշակվել են Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ), «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից՝ Սինոփսիս հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ծրագրերը երաշխավորված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Ծրագրերի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ
STEP ai ֆեյսբուքյան էջից։