Մայրենիի ֆլեշմոբ
9-12-րդ դասարաններ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն
*
Դպրոց, դասարան *
Էլեկտրոնային հասցե
1. Ի՞նչ ընդհանրություն ունեն առակ, անառակ և հակառակ բառերը։
2. Ովքե՞ր են  «կանգնած շրջասույթների հետևում»։
Հարդագողի ճամփորդ
Նաիրյան երկրի երգիչ
Հայրենի գույների վարպետ
Հայաստանի վերքի երգիչ
Հայ երգի Մեսրոպ Մաշտոց
Ծաղրածուն աշունը սրտում
3.Գտե'ք սխալները և ուղղե'ք։
Անունդ ինչ է?
Ձեր անունն ինչպե՞ս է։
Երկու կատուներ ծառ են բարձրանում։
Բուն դա կենդանի է։
Ես գտնում եմ, որ...
Սիրահարվել մեկի վրա։
Խոսքս պատուհանին է վերաբերվում։
4.Պատկերավորման ո՞ր միջոցն է գործածված տվյալ հատվածում՝

Ամառվա բաց երկնքից ձյուն մաղեց մորս ծամին:

Սև լուրեր եկան կռվից ու կանաչ-կարմիր հավատ:

Clear selection
5. Մեկնաբանե'ք հետևյալ հատվածը։

Ես միշտ իմացել եմ, որ սիրո որոշիչը հոգին է, թեև մարմինը երբեմն հրաժարվում է դա ընդունել: Մարմինն ապրում է իր համար … Իսկ հոգին չէ՞ որ արևից է ծնվել … Կարելի՞ է մարմնի պես խղճուկ, եսասեր, գիշերածին բանը համեմատել ամբողջ կյանքը լուսավորող արևի, հոգու և մտքի հետ:

Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի» 

6.Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:
Վերջին անգա՜մ մըն ալ, 
դեռ իրիկո՜ւն չեղած, 
ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած, 
վերջին անգա՜մ մըն ալ
փարե հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն, 
հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՜…։
7.Բացատրե'ք արտահայտությունները։
կյանքի ամառ 
հավերժական ամառ 
Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա։
8.Ամռան ընթացքում զբաղվո՞ւմ եք ինքնակրթությամբ, ինչպե՞ս։
9.Մի քանի նախադասությամբ պատմե'ք՝ ի՞նչ եք կարդում արձակուրդի ընթացքում։
Կազմեց Անուշ Ներսիսյանը։ 
Շնորհակալություն մասնակցության համար։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report