Ազնավուրն Ազնավուրի մասին. շանսոնիեի 100-ամյակը Լոֆթում
 🌟 Այս տարի ամբողջ աշխարհում նշվում է աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրի 100 ամյակը:

Մայիսի 22-ին, մեծ վարպետի ծննդյան օրը, ժամը՝ 19:30-ին, սպասում ենք բոլորին նշանավորելու օրը՝ «Ազնավուրն Ազնավուրի մասին» թատերականացված ընթերցանության երեկոյով և գինու հյուրասիրությամբ։ 📕

Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

🎶 Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ և հանդուրժող։ Եվ ահա, մի քանի տասնամյակ շարունակվող մշտամնա կարիերայից հետո նա վերադառնում է իր անցյալին։ Զավեշտալի ու դրամատիկ, անսպասելի ու հուզիչ պատմություններ,որոնք ունկնդրին  հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել անսպառ կենսասիրության խորհրդանիշ արտիստին։ Ազնավուր երգիչը, դերասանն ու գրողը, միաժամանակ նաև եղբայրը, ամուսինն ու ընկերն ունկնդրի սիրտը նվաճում է անմիջականությամբ և պարզությամբ։

🗣️ Մոնոլոգները կազմված են «Ազնավուրն Ազնավուրի մասին»,  «Քանի սիրտս բաբախում է», «Անցած օրեր» գրքերից։ Կարդում է ռեժիսոր դերասան Հարություն Գալֆայանը։

Երեկոյի անուշահամ գինու հյուրասիրության հովանավորն է  Ijevan Wine Brandy Factory-ին։ 🍷

💵 Մուտքավճարը՝ 2,500 դրամ
📍 Լոֆթ, Մոսկովյան 3

 ©️ Հրաշալի իլյուստրացիան՝ տաղանդավոր Վահագն Սարգսյանի
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն-ազգանուն *
Հեռախոսահամար *
Էլ. հասցե *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report