Լրագրողների կարողությունների զարգացման դասընթացի մասնակիցների հավաքագրման հայտ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում գործունեություն ծավալող և գրանցված լրատվամիջոցների լրագրողներին` մասնակցելու «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի շրջանակներում կազմակերպվող լրագրողների կարողությունների զարգացման 4-օրյա դասընթացի։

Դասընթացն առնչվելու է երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի թեմաներին՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի մարզերում երիտասարդության հարցերի օրակարգի կարևորումը հանրապետական և մարզային լրատվամիջոցների կողմից։

Դասընթացի ավարտից հետո մասնակից լրագրողները պատրաստելու են երիտասարդության հարցերի և տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ առնվազն երկու լրագրողական նյութ (հեռուստատեսային ռեպորտաժների, հոդվածների, բլոգային գրառումների, փոդքասթների և նմանատիպ այլ նյութերի տեսքով)։

Դասընթացը վարելու են ոլորտի առաջատար մասնագետները։ Դասընթացի ավարտից հետո փորձագետներն, ըստ անհրաժեշտության, կտրամադրեն շարունակական մասնագիտական ուղղորդում երիտասարդության հարցերի վերաբերյալ։

Մանրամասներ և պայմաններ
  • Մասնակիցների թիվը՝ 24
  • Մասնակիցների տարիքը՝ 18 տարին լրացած և բարձր
  • Դասընթացի օրերը ՝ հունսի 9-12, 2023 թ․
  • Դասընթացի ձևաչափը՝ առկա
  •  Վայրը՝ Ալպինա հյուրանոց (ք․ Ծաղկաձոր)
  • Դասընթացից հետո լրագրողական նյութերի պատրաստման և հրապարակման փուլի տևողությունը՝ հունիս-սեպտեմբեր 2023 թ․
  • Մասնակցությունն անվճար է, ծրագիրը հոգում է դասընթացի ընթացքում լրագրողների կացության, սննդի և տրանսպորտային ծախսերը
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել դասընթացի ողջ ընթացքին և դասընթացի ավարտից հետո պատրաստել առնվազն 2 լրագրողական նյութ երիտասարդության հարցերի վերաբերյալ։
⏲️  Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 22։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք.
  • Զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00),
  • Նամակ ուղարկել yic@yic.am էլ․հասցեին,
  • Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Ծննդյան տվյալներ
*
MM
/
DD
/
YYYY
Հեռախոսահամար
*
Էլեկտրոնային հասցե
*
Ավելացրե՛ք սոցիալական ցանցերում Ձեր այն օգտահաշիվը (օր․՝ Facebook, LinkedIn, Instagram), որն առավել լավ է ներկայացնում Ձեր անձը։
Ո՞ր մարզում եք բնակվում։ *
Բնակության վայրը *
Հանդիսանու՞մ եք որևէ ԶԼՄ-ի ներկայացուցիչ։ *
Ո՞ր ԶԼՄ-ի ներկայացուցիչն եք հանդիսանում։
Տրամադրեք ձեր ԶԼՄ-ի պաշտոնական կայքի/ սոցիալական ցանցերի օգտահաշիվների հղումները *
Ինչու՞ եք ցանկանում մասնակցել այս դասընթացին։ *
Առավելագույնը 100 բառ
Երբևէ լուսաբանե՞լ եք երիտասարդական ոլորտին առնչվող խնդիր կամ միջոցառում։
Եթե այո, խնդրում ենք տեղադրեք մեկ-երկուսի հղումները։
Նախկինում ունեցե՞լ եք նմանատիպ դասընթացի մասնակցության փորձ։ Ներկայացրեք այդ մասին։
*
Սույնով հաստատում եմ, որ ընթերցել եմ ծրագրի մանրամասները և հայտնում եմ իմ համաձայնությունը՝ մասնակցելու ծրագրի ամբողջ ընթացքին, ներառյալ՝ վերապատրաստման քառօրյա դասընթացը (հունիսի 9-12) և հաջորդող լրագրողական նյութերի պատրաստումը (հունիս – սեպտեմբեր 2023)։ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy