Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռազմավարության մշակման հայեցակարգ
2019 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության թիվ N 1332-Ն որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը: Կառավարության ծրագրով կարևորվեց կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործողությունների կատարումը և կոռուպցիայից զերծ հասարակություն  ձևավորելու անհրաժեշտությունը:

Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունն ուղղված է հանրային կառավարման համակարգում բարեվարքության, թափանցիկության, մասնակցայնության արդյունավետ և  իրագործելի կառուցակարգերի ստեղծմանն ու կատարելագործմանը, պետական համակարգում կոռուպցիայի հակազդմանն ուղղված միասնական կանոնների թելադրմանը և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ  համակարգի առկայության ապահովմանը:

2019 թվականի նոյեմբերին ձևավորվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որին վերապահված է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցության գործառույթ։  
 
Հաշվի առնելով հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման մեջ Հանձնաժողովի դերի ու գործունեության կարևորությունը՝  Հանձնաժողովը նախաձեռնում է  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռազմավարության և գործողությունների ծրագրի մեկ ամբողջական, համապարփակ և նպատակային փաստաթղթի մշակման աշխատանքներ։

Հանձնաժողովն ակնկալում է բոլոր շահագրգիռ կողմերի՝ անհատների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, պետական գերատեսչությունների և շահառուների ակտիվ մասնակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման գործում: Մշակվող ռազմավարական փաստաթուղթը պետք է արտահայտի շահագրգիռ բոլոր կողմերի դիրքորոշումը:

______________________________________________________________________________________________________________
Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիտարկումները նշված ուղղություններով առկա խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրների լուծման հնարավորություններ և հստակ գործողություններ՝ լրացնելով յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված համապատասխան դաշտերը:
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Ուղղություն 1. Հայտարարագրման համակարգի կատարելագործում
Հայտարարատու անձանց ցանկի վերանայում,
հայտարարագրվող և հրապարակման ենթակա տվյալների վերանայում,
հայտարարագրերի ներկայացման, դրանց պահպանման և հետագա գնահատման ու վերլուծության կատարելագործված թվային համակարգի ներդրում՝ հիմնված ռիսկերի գնահատման մեթոդաբանության և արհեստական բանականության կիրարկման վրա,
հրապարակման ենթակա հայտարարագրված տվյալների, դրանց վերլուծության մատչելի էլեկտրոնային ֆորմատով հասանելիության ապահովում (OpenAPI),
հայտարարագրման գործընթացի ամբողջական թվայնացմանն ուղղված միջոցառումների իրականացում, օրինակ՝ էլեկտրոնային ստորագրության կամ դրան համարժեք  մեթոդների կիրառում (Authenticator),
տեղեկատվական բազաներին Հանձանժողովի հասանելիության ընդլայնումը, այդ թվում օտարերկրյա տվյալների բազաների հասանելիության ապահովում,
Հանձնաժողովի, պետական և մասնավոր ընկերությունների համագործակցության ընդլայնում։
Ուղղություն 1: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 1: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Ուղղություն 2. Պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատում
Պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակում և հանրային կառավարման ոլորտում դրա կիրառման ծրագրի ներդրում,
կոռուպցիոն սխեմաների զարգացմանը և կիրառմանը նպաստող ռիսկային գործոնների ուսումնասիրություն ռիսկերի գնահատման պարբերական մոնիթորինգի մեթոդաբանության մշակում և իրականացում:
պետական ինստիտուտների կառավարման, ֆինանսական և այլ գործառույթների իրականացման վերահսկողական մեխանիզմների ներդնում կամ գոյություն ունեցող մեխանիզմների ուժեղացում,
պետական կառավարման ինստիտուտների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ընդլայնում
Ուղղություն 2: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 2: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Ուղղություն 3. Իրավական ակտերի և դրանց նախագծերի հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատում

Հայտարարագրերի լրացման խախտումների հիմքով պատասխանատվության կիրառման իրավական ընթացակարգերի  վերանայում՝ պատասխանատվության անխուսափելիության և համարժեքության ապահովման նպատակով,
վարքագծի կանոնների, շահերի բախման (ներառյալ իրավիճակային շահերի բախումը) խախտումների  հիմքով համարժեք պատասխանատվության և կանխարգելիչ մեխանիզմների ներդրում,
գույքի, եկամուտների, շահերի, ինչպես նաև հանրային ծառայողների վարքագծին առնչվող իրավակարգավորումների, նախագծերի վերանայում, կատարելագործում,
քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի և դրանից բխող օրենսդրական փոփոխությունների, նախագծերի վերանայում,
իրավական անորոշություն և տարամեկնաբանությունների տեղիք տվող իրավական ակտերի և դրանց նախագծերի կատարելագործում
պետական պաշտոնատար անձանց հայեցողական լիազորությունների և որոշումների կայացման իրավական հիմքերի սահմանափակում
Ուղղություն 3: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 3: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Ուղղություն 4. Հակակոռուպցիոն ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացում, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակում, իրականացում և համակարգում
Հանրակրթական դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացում,
հանրային ծառայողների վարքագծի, շահերի բախման, անհամատեղելիության վերաբերյալ հանրային ծառայության մարմիններում վերապատրաստման ծրագրերի մշակում և պարբերական իրականացում,
հանրային իրազեկման և հաղորդակցության ռազմավարության մշակում և դրա հիման վրա գործողությունների իրականացում,
Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման արշավների իրականացում,
հանրային ծառայողի բարեվարքության, ներառայալ վարքագծի, շահերի բախման, այլ անհամատեղելիության վերաբերյալ քաղաքացիների կողմից ազդարարման համակարգի ներդրում,
մասնավոր ոլորտում կոռուպցիայի դրսևորումների, դրանց դեմ պայքարի համար համապատասխան կրթական ծրագրերի իրականացում,
բիզնեսը և մարդու իրավունքները հայեցակարգի տարածում և դրա միջոցով մասնավոր ոլորոտում կոռուպցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացում :
Ուղղություն 4: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 4: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Ուղղություն 5. Հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններին առաջարկությունների ներկայացում
Պետական գերատեսչությունների տարեկան հակակոռուպցիոն գործողության ծրագրերի գնահատման մեթոդաբանության մշակում, ծրագրերի ներդաշնակեցում և հնարավոր կրկնությունների բացառում,
իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում համագործակցության ձևավորում,
հակակոռուպցիոն գործողության ծրագրերի կատարողական հաշվետվությունների մեթոդաբանության մշակում և կիրառում:
Ուղղություն 5: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 5: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Ուղղություն 6. Հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց՝ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնների սահմանում

Պետական գերատեսչություններում առկա վարքագծի կանոնների հավաքագրում, համադրում և վերլուծություն,
հանրային ծառայողի և բարձրաստիաճան պաշտոնատար անձի վարքագծի կանոնների միասնական ուղեցույցի ձևավորում,
հանրային ծառայության համակարգում վարքագծի կանոնների պատշաճ իրազեկում և վերապատրաստումների ծրագրի իրականացում,
վարքագծի կանոնների միասնական ուղեցույցի հասանելիության ապահովում այլ գերատեսչությունների էթիկայի հանձնաժողովներին
վարքագծի և էթիկայի կանոնների կիրառման ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրում (օրինակ՝ էթիկայի հանձնաժողովներ, վարքագծի/բարեվարքության հանձնաժողովների ձևավորում) :
Ուղղություն 6: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 6: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Ուղղություն 7.  Հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականություններով պայմանավորված  նվերների կանոնների պահպանման միասնականության ապահովում
Պետական համակարգում նվերների գրանցման և ընդունման կարգի սահմանում, նվերների հաշվառման թվային համակարգի ներդրում և կիրարկում,
հանրային ծառայության համակարգում նվերների գրանցման և ընդունման կարգի վերաբերյալ պատշաճ իրազեկում,
նվերների գրանցման և ընդունման կարգի պահպանման վերահսկողական գործիքների ներդրում և կիրարկում:
Ուղղություն 7: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 7: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Ուղղություն 8. Հանրային ծառայության համակարգում շահերի բախման կառավարման համակարգի կատարելագործում
Շահերի բախման օրենսդրական կարգավորումների հստակեցում, պատասխանատու և վերահսկող կողմերի սահմանում,
շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի զարգացում համապատասխան վերահսկողության իրականացման ճանապարհով,
իրավիճակային շահերի բախման հայտարարագրման մեխանիզմների և կարգի հստակեցում:
Ուղղություն 8: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 8: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Ուղղություն 9. Օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, գործող դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզակացությունների կազմում և ներկայացում
Միջազգային փորձի ուսումնասիրություն, առկա մեթոդաբանությունների հավաքագրում, համադրում և ուսումնասիրություն,
եզրակացությունների կազմման նպատակով ուսումնասիրությունների իրականացման միասնական մեթոդաբանության ներդրում:
Ուղղություն 9: Ձեր կարծիքով առկա խնդիրները
Ուղղություն 9: Առաջարկվող լուծումներ/գործողություններ
Այլ դիտարկումներ
Անուն, Ազգանուն *
Կազմակերպություն *
A copy of your responses will be emailed to the address you provided.
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
reCAPTCHA
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy