Բնագիտության ֆլեշմոբ 2023
2 մակարդակ (փետրվար)
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան
1․ Բնական երևույթներ, իրադարձություններ, որոնք տեղի են ունենում բնության մեջ առանց մարդու միջամտության, բացասաբար են ազդում շրջակա միջավայրի, մարդու կյանքի և առողջության վրա՝ առաջացնելով բնակչության բնականոն կյանքի հանկարծակի խաթարումներ։

2․ Բնության ո՞ր երևույթն են անվանում երկրաշարժ։ Ինչպե՞ս պետք է պաշտպանվել երկրաշարժից։

3․ Ինչպե՞ս է առաջանում երկրաշարժը։
Փորձարարական առաջադրանքներ․

Փորձ 1․ Անհրաժեշտ պարագաներ․ մարգանցովկա, թափանցիկ բաժակ կամ փոքր բանկա, գդալ , ջուր, ձեթ։

Ընթացքը․

ա/ բաժակի կամ բանկայի  կեսը  լցրո´ւ ջուր, կեսն  էլ՝ ձեթ,

բ/ զգուշորեն թեյի գդալի ծայրով  ավելացրո´ւ մարգանցովկա,

գ/ գդալով  խառնի´ր:

Ներկայացրո´ւ և փորձի´ր բացատրել՝  ի՞նչ  տեղի ունեցավ փորձի ընթացքում։

Փորձ 2․ Անհրաժեշտ պարագաներ․ մոմ, լուցկի, ապակե խոր աման , ապակե անոթ, պլաստիլին, գունավորված ջուր։

ա/ պլաստիլինի օգնությամբ մոմը, ամրացրո´ւ խոր ամանի մեջ,

բ/ լցրո´ւ ներկված ջուրը,

գ/ մեծերից մեկի օգնությամբ վառի´ր մոմը և ապակե անոթով փակի´ր մոմը՝ այդպես թողնելով որոշ ժամանակ։

Ներկայացրո՛ւ փորձի արդյունքները և եթե կարող ես, բացատրի՛ր, թե ի՞նչ տեղի ունեցավ։

Պատասխանը կարող եք ուղարկել՝ տեղադրելով տեսանյութի հղումը։
Առաջադրանքը կազմեց Աննա Թամրազյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy