3. Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ․
վեր, սար ,գիր, շուն, վեր, լուր, սուր։
4․ Ո՞ր առած-ասացվածքներն են են պատկերված նկարներում․ (Առաջադրանքը կազմել է Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Օֆելի Զեյնալյանը։)
> Ով աշխատի, նա կուտի։
> Կարմիր կովը իր կաշին չի փոխի։
> Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։
> Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։
> Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։
Ծնվում է նա հրից, ջրից,
Մեզ ժպտում է հորիզոնից,
Ունի աղեղ յոթնալար՝
Կամրջում է դաշտ ու սար:
8. Գարնանային բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ առարկա ցույց տվող բառերի, հատկանիշ ցույց տվող բառերի, գործողություն ցույց տվող բառերի․
ծիրանենի, գարուն, կանաչ, մայիս, ծիծեռնակ, Համբարձում, բացվել, գույնզգույն, Զատիկ, բողբոջ, արևոտ, ճամփորդել, Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ, շոգ, ծաղկել, զատկական, մշակել։
Does this form look suspicious? Report