Ղազարոս Աղայան
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Clear selection
  Մեղուն ու հավը
 Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
 - Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
 - Իսկ դու, հավիկ - մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն: - Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ - սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է: - Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում: - Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու: - Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ, հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ - մարիկ: - Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում: - Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ - մարիկ:  
Clear selection
Հավը որ մեղվի վրա պծիծաղեց ի՞նչ ասաց
Իսկ մեղուն ինչ ասաց
Իսկ մեղուն ինչպես էր դիմում հավիկին:
Clear selection
Իսկ հավիկը քանի՞ ձու էր օրը ածում
Որ թվականին էր ստեծվել  պատմվացքը
Clear selection
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy