Առաջին մակարդակ
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան
Clear selection
1. Սովորողները նկարում էին կոմիտասյան հայտնի երգերի հերոսներից՝ լորիկ, կաքավիկ, եղնիկ: Դասարանում տասնութ սովորող կար: Նրանցից կեսը լորիկ էր նկարել, մյուս կեսից չորսը՝ կաքավիկ: Քանի՞ հոգի էր եղնիկ նկարել:
Captionless Image
2. Երկրորդ դասարանի սովորողները oգոստոսի 24-ին գնացին Արատես՝ հնգօրյա ճամփորդության: Շաբաթվա ո՞ր օրը նրանք վերադարձան ճամփորդությունից:
Captionless Image
3. Բարձունք հաղթահարելիս սովորողները հավաքեցին 160 գրամ խոտաբույս: 4 բաժակ թեյ պատրաստելու համար օգտագործեցին 120 գ խոտաբույս: Քանի՞ գրամ խոտաբույս պետք է հավաքեն սովորողները ևս 4 բաժակ թեյ պատրաստելու համար:
Captionless Image
4. Կոմիտասյան օրերին ընդառաջ սովորողները պարախումբ կազմեցին: Խմբում կար 19 տղա և 25 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում էր 2 աղջիկ և 3 տղա: Քանի՞ շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների քանակները կհավասարվեն:
Captionless Image
5. Վարդանը արթնացել է երկուս ու կես ժամ առաջ: Երեք ու կես ժամ հետո նա պետք է իր դասընկերների հետ բարձրանա Ծաղկալանջ գյուղի Կարմիր լեռ բարձունքը: Բարձունք հաղթահարելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել:
6) Ճամփորդության ժամանակ Միլլան, Կատրինան, Լուսինեն և Վաղարշակը ուզում էին միասին լուսանկարվել: Միլլան ու Կատրինան լավ ընկերներ են և ուզում են կանգնել կողք կողքի: Վաղարշակն ուզում էր կանգնել Կատրինայի կողքին, քանի որ իր զույգն էր: Քանի՞ տարբերակով կարող են ընկերները կանգնել լուսանկարվելու համար:
Captionless Image
4. Երբ Եվային հարցրին, թե նա և իր երկու ընկերուհիները քանի՞ պարերգ են սովորել, Եվան պատասխանեց. «Բոլորս միասին սովորել ենք 25 պարերգ», «Ես մեկ պարերգ ավել եմ սովորել Նարեից», «Ես և Վիկտորյան 17-ն ենք սովորել»: Քանի՞ պարերգ է սովորել Եվան:
Captionless Image
8. Չորրորդ, հինգերորդ դասարանների մի խումբ սովորողներ առավոտյան ժամը 9:30-ին սկսեցին բարձրանալ Սմբատաբերդի բարձունքը: Վերելքը տևեց երկուս ու կես ժամ: Նրանք կես ժամ հանգստացան, նկարվեցին Սմբատաբերդի տարածքում: Իջնելը ավելի արագ և հեշտ եղավ, տևեց 1 ժամ 45 րոպե: Ժամը քանիսի՞ն սովորողներն իջան սարից:
Captionless Image
9. Հայկը քայլարշավի ժամանակ ավելի արագ էր քայլում, քան Աստղիկը և ավելի դանդաղ էր քայլում, քան Վարդանը։ Աստղիկը Նարեից էր արագ քայլում, բայց հետ էր Գուրգենից: Իսկ Գուրգենը հետ էր Հայկից։ Սովորողներից ո՞վ էր քայլում բոլորից առաջ, իսկ ո՞վ էր մնացել վերջում:
Captionless Image
10. Կոմիտասի «Կաքավիկ» երգի կարաոկեն պատրաստելու համար սովորողները Paint ծրագրով նկարներ նկարեցին: Նկարները 25-ն էին: Մոնտաժային ծրագրի մեջ ներբեռնելուց հետո պարզվեց, որ նկարները ավելի երկար են, քան երգի տևողությունն է: Երգը տևում է 2 րոպե 20 վայրկյան: Յուրաքանչյուր նկարի տևողությունը ծրագրում 8 վայրկյան է: Քանի՞ ավելորդ նկար կա ծրագրում բեռնված:
Captionless Image
Խնդիրները կազմեց Լուսինե Գասպարյանը և Գոհար Սմբատյանը:
Առաջարկություններ
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy