Չորրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Քառանիշ թիվը կանվանենք սքանչելի, եթե և՛ թիվն ինքն է բաժանվում 25-ի, և՛ նրա թվանշանների գումարն է բաժանվում 25-ի, և՛ նրա թվանշանների արտադրյալն է բաժանվում 25-ի: Գտեք բոլոր սքանչելի քառանիշ թվերը:
2. ABCD քառակուսու AD կողմի վրա նշել են K կետը, իսկ AB ճառագայթի շարունակության վրա, B կետից հետո՝ M կետը: Հայտնի է, որ MKC անկյունը 45 աստիճան է, AK=1, KD=2: Գտեք MB հատվածի երկարությունը:
3. Գտեք 111 111 111 թվի քառակուսու թվանշանների գումարը:
4. Կիսաշրջանին ներգծված է 2 շառավղով շրջան, ինչպես պատկերված է գծագրում: Գտեք կիսաշրջանի և ներկված մասի մակերեսների հարաբերությունը:
Captionless Image
5. Ի՞նչ մնացորդ կստացվի եթե 3^0 + 3^1 + 3^2 + 3^3 + 3^4 + … + 3^2020 թիվը բաժանենք 8-ի:
6. Ուղղանկյունը առաջացել է y=a. y=-b, x=-c, x=d հավասարումներով որոշված ուղիղների հատումից, որտեղ a, b, c, d թվերը դրական են: Այդ ուղղանկյան մակերեսը արտահայտեք a, b, c, d թվերի միջոցով:
7. Գտեք հավասարման բոլոր արմատների արտադրյալը:
Captionless Image
8. Գտեք անհավասարման բոլոր ամբողջ լուծումների գումարը:
Captionless Image
9. Բութանկյուն հավասարասրուն ABC եռանկյան մեջ AC հիմքը 32 սմ է, իսկ սրունքը՝ 20: B գագաթից տարված է սրունքին ուղղահայաց ուղիղ, մինչև հիմքի հետ հատվելը: Հատման կետով ի՞նչ երկարությամբ մասերի է բաժանվում հիմքը:
10. C ուղիղ անկյունով ուղղանկյուն եռանկյան մեջ AC=15, BC=8: Գծել են C կենտրոնով և CB շառավղով շրջանագիծը, որը նեքնաձիգի հետ հատվում է D կետում: Հաշվեք BD հատվածի երկարությունը:
Խնդիրները ընտրեց Գևորգ Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy