Հայոց լեզվի ֆլեշմոբ
5-6 տարեկաններ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Երկիր, մարզ *
Դպրոց, դասարան *
Էլեկտրոնային հասցե *
1.Թվարկի՛ր նշված հեքիաթների հերոսներին:«Անբան Հուռին» «Ճամփորդները» «Ծիտը»
2. Գուշակի՛ր՝  որ հեքիաթից է մեջբերումը: — Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ:
3 . Տառերը խառնվել են, դասավորի՛ր և ստացի՛ր  բառեր: Ռավապ, նիան, լակվոր, չոպատ, Հռուի, տծի։
4.Բանաստեղծության տողերը խառնված են. դասավորի՛ր դրանք: Թավրիզ թողեց, փախավ Վան,Լեզուն թաթխան, երկար պոչ,Փիսոն, փիսոն մլավան,Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ:
5. Գուշակի՛ր՝   որ հեքիաթի հերոսն է:   Մի օր հուսահատված գնաց աստծո մոտ՝ բախտ խնդրելու: Ծույլ, անշնորհք աղջիկ, ով ամբողջ օրը  մաստակ ծամելով  ման է գալիս կամ պարապ-սարապ նստում է։Տղա, որ կար ու չկար: Մի օր կտուր բարձրացավ, որ աշխարհք տեսնի: *
6․ Բանաստեղծությունից փախել է մեկ բառ: Գտի՛ր այդ բառը:  Ամպը եկավ նստեց ....,Նստեց .... սուր կատարին։— Լսի՛, պապի՛, ասավ նրան,Լավ օրերըդ անցան, կորան.Խիստ սոսկալիՑուրտ է գալի։Ասավ, գնաց։..... կամացՄտավ սպիտակՎերմակի տակ։
7.Հայտնի բանաստեղծության մեջ ի՞նչ էր վարպետի անունը, որ՝   մորթել է էն աքլորին,որ զարթեցրել է էն տերտերին,որ պսակել է էն տղին,որ ուզել է էն աղջկանը,որ կթել է էն կովը,որ հարու է տվել էն շանը,որ գզել է էն կատվին,որ բռնել է էն մկանը,որ կերել է էն ցորենը,որ պահած է էն տանը...
8. Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր  թումանյանական հեքիաթների վերնագրեր։                                       Անբան       Որսկան                                  Անխելք        աղվես                        Սուտլիկ        մարդ                              Պոչատ            Հուռի
9. Հորինի՛ր  շիլաշփոթ հեքիաթ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսներով:                      Անբան Հուռիի հայրը նրան ուղարկեց ջրի: ճանապարհին տեսավ Անխելք մարդուն և մտածեց...
10․ Ընտանիքի անդամների օգնությամբ ձայնագրի՛ր  կամ տեսագի՛ր Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, տեղադրիր Youtube-ում  և հղումն ուղարկի՛ր պատասխանի փոխարեն:
Կազմեց՝ Սիդոնյա Վիրաբյանը
Clear selection
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy