Սովորողների առաջադրած խնդիրներ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Հինգ տարի առաջ ես ու եղբայրս միասին 8 տարեկան էինք։ Քանի՞ տարեկան կլինենք մենք միասին հինգ տարի հետո։
Մարիա Աբրահամյան, Միջին դպրոց, 7-րդ դասարան
2. Նայելով նկարին՝ ընտրիր այն պատկերը, որը հնարավոր չէ գծել առանց մատիտը թղթից կտրելու և առանց միևնույն գծով երկու անգամ անցնելու:
Captionless Image
Անդրեասյան Օֆելյա, Միջին դպրոց, 7-րդ դասարան
3. 3մ կողմ ունեցող քառակուսի պատը հարկավոր է սալիկապատել 20 սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ արկղ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում այն վաճառվում է միայն արկղերով՝ յուրաքանչյուրում 20 սալիկ։
Խաչատրյան Եվա, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան
4. Արմանին նվիրեցին նոր համակարգչային խաղ: Խաղում պետք է վազել 50 կմ, այնուհետև 100կմ ավտոմեքենա վարել: Արմանը վազում էր 5կմ/ժ արագությամբ, իսկ ավտոմեքենայով գնաց 100կմ/ժ արագությամբ: Քանի՞ րոպե հետո նա կավարտի խաղը:
Ղազարյան Հայկ, Միջին դպրոց, 7-րդ դասարան
5. Նայելով աղյուսակին՝ գտեք թաքնված թիվը:
Captionless Image
Աբրահամյան Գուրգեն, Արևելյան Դպրոց, 5-րդ դասարան
6. Հայրիկը երեխաների համար շուն էր գնել: Սոնան ասաց, որ այդ շունը սև պուդել է, Տիգրանն ասաց, որ սպիտակ բոլոնյան շնիկ է, իսկ Աննան ասաց, որ շունը սպիտակ բուլտերիեր է: Հայտնի է, որ երեխաներից յուրաքանչյուրը ճիշտ է ասել կա՛մ շան տեսակը, կա՛մ մորթու գույնը: Ի՞նչ շուն էր գնել հայրիկը:
Իռեն Կարապետյան, Միջին դպրոց, 7-րդ դասարան
7. Ապրանքի գինը 3000 դրամ էր: Սկզբում այն իջեցրին 20%-ով, այնուհետև նոր գինը՝ 10%-ով: Արդյունքում ապրանքի գինը սկզբնական գնից քանի՞ տոկոսով է իջել:
Ալեն Կոշկարյան, Միջին դպրոց, 7-րդ դասարան
8. Նկարում AC և BD ուղիղները զուգահեռ են, AC=AB և անկյուն MAC-ն 40 աստիճան է: Գտեք ∠CBD-ն:
Captionless Image
Աննա Հարությունյան, Միջին դպրոց, 8- րդ դասարան
9. Կաթսայում ջուրը 5 անգամ ավելի է, քան շշի մեջ, իսկ շշի մեջ ջուրը 8 բաժակով քիչ է, քան կաթսայում։ Քանի՞ բաժակ ջուր կա կաթսայում։
Մարիա Աբրահամյան, Միջին դպրոց, 7-րդ դասարան
10. 18 հատ քարտերից յուրաքանչյուրի վրա գրված է 4 կամ 5 թիվը: Հայտնի է, որ բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի: Քարտերից քանիսի՞ վրա է գրված 4 թիվը:
Մերի Արիստակեսյան, 6-րդ դասարան, Հայ կրթության կրթական հիմնադրամ
Սովորողների աշխատանքը համակարգեց Լիանա Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy