Չորրորդ մակարդակ
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Երբ տրված թվի տասական գրության մեջ վերջին 7 թվանշանը տեղափոխեցին թվի սկիզբը, ստացան տրվածից 5 անգամ մեծ թիվ: Գտեք այս պայմանին բավարարող ամենափոքր թիվը:
2. Կարո՞ղ է ամբողջ գործակիցներով քառակուսային եռանդամի տարբերակիչը 23 լինել:
3. 2^1000 և 5^1000 թվերը տասական համակարգում գրել են կողք կողքի: Քանի՞ թվանշան ունի ստացված թիվը:
4. A բազմությունն ունի 20 տարր, B բազմությունը՝ 15: Ամենաքիչը քանի՞ տարր կարող է ունենալ այդ բազմությունների միավորումը:
5. ABC եռանկյան մեջ AE կիսորդը հավասար է EC հատվածին: Գտեք ABC անկյան մեծությունը, եթե AC=2AB:
6. ABC եռանկյան մեջ C անկյունը երեք անգամ մեծ է A անկյունից: AB կողմի վրա D կետը ընտրել են այնպես, որ BD=BC: Գտեք CD հատվածի երկարությունը, եթե AD=4:
7. Գտեք տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ թիվը, որը բաժանվում է իր թվանշաններից յուրաքանչյուրի վրա:
8. Գտեք a և b թվերի բոլոր հնարավոր ամբողջ արժեքները, որոնց դեպքում a^4+4*b^4 թիվը կլինի պարզ թիվ:
9. Եռանկյան կողմերի երկարություններն են 10,10, 12: Այդ եռանկյանը հավասարամեծ (հավասար մակերես ունեցող) ուղղանկյան կողմերից մեկը 4 է: Գտեք այդ ուղղանկյան պարագիծը:
10. a և b թվերը 6-ից փոքր բնական թվեր են: Գտեք 2a-ab արտահայտության հնարավոր ամենափոքր արժեքը:
Խնդիրները ընտրեց Գևորգ Հակոբյանը
Առաջարկություններ
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy