Առաջին մակարդակ
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Լուսինեն մեկական ամսագիր բաժանեց 25-ից 57 համար ունեցող բոլոր բնակարաններին: Քանի՞ ամսագիր բաժանեց Լուսինեն
2. Տրված 1, 2, 3, 4, 5 թվերը դասավորեք շրջանների մեջ այնպես, որ նշված գործողությունները հնարավոր լինի կատարել: Ո՞ր թիվը կլինի «?» նշանի փոխարեն:
Captionless Image
3. Վահեն այժմ 5 տարեկան և 4 ամսական է: Քանի՞ ամիս հետո Վահեն կդառնա 72 ամսական:
4. Ուղղագիծ վազքուղու վրա 12 դրոշ կա: Առաջին դրոշը վազքուղու սկիզբն է ցույց տալիս, իսկ վերջինը՝ ավարտը: Յուրաքանչյուր երկու հարևան դրոշների միջև հեռավորությունը 7 մ է: Քանի՞ մետր է վազքուղու երկարությունը:
5. Արագիլն իր ձագուկների համար 3 օր գորտ որսաց: Ամեն հաջորդ օր 2 գորտով ավելի էր որսում, քան նախորդ օրը: Նաև երրորդ օրվա գորտերի քանակը 2 անգամ ավելի էր, քան առաջին օրվանը: Ընդամենը քանի՞ գորտ որսաց արագիլն այդ երեք օրվա ընթացքում:
Captionless Image
6. Մանեն 7 աստիճանների վրա դեղին և կարմիր աստղիկներ է շարում: Շարունակիր մինչև վերջ և ասա, թե դեղին աստղիկների քանակը քանիսո՞վ է ավելի կարմիրների քանակից:
Captionless Image
7. Շենքում կա տասներկու սենյակ: Յուրաքանչյուր սենյակ ունի երկու պատուհան և մեկ լուսամփոփ: Երեկոյան լուսավորվեց տասնութ պատուհան: Քանի՞ սենյակում է լույսը անջատված:
8. Վանդակներում մեկական տեղավորիր 3, 5, 7, 8 և 9 թվերն այնպես, որ տողի թվերի գումարը հավասար լինի սյունակի թվերի գումարին: Ո՞ր թիվը կլինի մեջտեղի վանդակում
Captionless Image
9. Այծիկը Ա քարի վրա է: Նա 4 ցատկով հասնում է Բ քարին: Այծիկը կարող է ցատկել միայն առաջ կամ կողք: Քանի՞ տարբեր ճանապարհով Այծիկը կարող է հասնել Բ-ին:
Captionless Image
10. Արմենը մի թիվ է մտապահել: Երբ այդ թվին գումարում է 7, ստանում է 11: Արմենը ի՞նչ թիվ պետք է գումարի իր մտապահած թվին, որ ստանա 9:
Խնդիրները կազմեցին Սիրանուշ Թումանյանը:
Առաջարկություններ
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy