💚 ՀԿ Կենտրոնն արդեն 4 տարուց ավել է, ինչ իր նպատակների մեջ ավելացրել է նաև Լոռու մարզի տուրիզմի զարգացումը խթանելը։ Այդ նպատակով իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններից ու ծրագրերից մեկը «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագիրն է։
✅ Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է «Տուրիզմը Լոռու մարզում» առցանց համաժողով Zoom հարթակի միջոցով։
⏰ Համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 14։00-17։00-ին։
🎙 Միջոցառման ժամանակ նախատեսված են ՀԿ Կենտրոնի, դոնոր կազմակերպության/ների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային մասնագետների ելույթներ, թեմատիկ աշխատանքային քննարկումներ, հետագա համագործակցության հնարավորությունների քննարկում և այլն։
👥 Առցանց համաժողովին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրվող բոլոր մարդիկ։
✒️ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 24-ը, ժամը 12։00-ն լրացնել գրանցման թերթիկն անցնելով այս հղմամբ՝
http://bit.ly/3avuENQ⭕️ Միայն գրանցված մասնակիցներն իրենց նշած էլ․ փոստի հասցեներին կստանան մասնակցության հղումը։
⚠️ Համաժողովն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է 🇪🇺Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը ՀՀ խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՈՒՄ՝
https://www.facebook.com/events/145603390653208