«ՌԵՖՈՐՄ» համաբուհական ուսանողական բանավեճի առաջնություն Vol.3 #Նոր_Ֆորմատ
📯 «ՌԵՖՈՐՄ» համաբուհական ուսանողական բանավեճի առաջնություն Vol. 3 #Նոր_Ֆորմատ

📍Մեկնարկում է համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության երրորդ մրցաշարը նոր ֆորմատով։

✔ Եթե ցանկանում ես զարգացնել առաջնորդային և վերլուծական հմտություններդ, ազդեցիկ և կառուցվածքային դարձնել խոսքդ, ձեռք բերել արդիական գիտելիքներ և հմտություններ, ապա շտապիր միանալ ամենամասշտաբային համաուսանողական բանավեճի առաջնությանը։

Դիմելու վերջնաժամկետը՝ օգոսոտոսի 5։

✔ Առաջնությանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորող ուսանողները։

Թիմերը պետք է ձևավորվեն 4 ուսանողներից և կարող են լինել՝
▪ միևնույն ուսումնական հաստատության տարբեր ֆակուլտետներից և կուրսերից հավաքական թիմեր,
▪ տարբեր ուսումնական հաստատություններից հավաքական թիմեր,

📍 Մասնակիցները սկզբում անցնելու են երկշաբաթյա որակավորման դասընթացներ, որոնք կիրականացվեն ոլորտի փորձառու, կոմպետենտ մասնագետների կողմից։ Այնուհետև կմեկնարկի մրցութային փուլը:

Ծրագրի շրջանակներում մարզերում բնակվող ուսանողների ճանապարհածախսը փոխհատուցվելու է։

📍 Հաղթող և լավագույն թիմերին սպասվում են մի շարք ժամանցային, կրթական մրցանակներ, ինչպես նաև քաղաքական գործիչների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հետաքրքիր և բուռն բանավեճեր։

📝«ՌԵՖՈՐՄ» համաբուհական ուսանողական բանավեճի երկու առաջնություններին մասնակցել են 41 թիմ՝ ավելի քան 240 մասնակից ՀՀ մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններից։ Երկու մրցաշարի շուրջ 50 խաղերի ամփոփումից հետո, մրցաշարի երկրորդ՝ «Երկխոսությունների հարթակ» փուլում, լավագույն 6 թիմերը բանավիճեցին ԱԺ պատգամավորների, քաղաքացիական ոլորտի մի շարք առաջատար փորձագետների հետ։
Email *
Թիմի անվանում *
Նշեք մասնակիցների անունները/ ազգանունները (3 հիմնական, 1 պահեստային) *
Նշեք թիմի անդամների էլեկտրոնային հասցեները *
Նշեք թիմի անդամների հեռախոսահամարները *
Թիմի անդամներից, ովքեր ունեն բանավիճելու փորձառություն *
Առաջարկեք բանավեճի 2 թեմա։ *
Որտեղի՞ց եք իմացել ծրագրի մասին։ *
«Հոդված 3» ակումբը պարտավորվում է չհրապարակել և ոչ մի դեպքում երրորդ կողմի չփոխանցել ձեր անձնական տվյալները:
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy