ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն. հաջողակ դիմում լրացնելու համար առաջարկում ենք հետևել ստորև տրված խորհուրդներին․
1․դիմումներն անհրաժեշտ է լրացնել միայն հայատառ: Լատինատառ լրացված դիմումները չեն դիտարկվելու:
2․դիմումը բաղկացած է 34 հարցից, այն ամբողջությամբ լրացնելու համար անհրաժեշտ կլինի 1–2 ժամ:
3․դիմումի ձևը չի պահպանում Ձեր լրացրած տեղեկությունը, ուստի այն պետք է լրացնել միանվագ։ Հետևապես խորհուրդ ենք տալիս դիմումի 19 - 22 հարցերի պատասխանները գրել և խմբագրել MS Word-ի մեջ և այնուհետև տեքստը տեղափոխել (copy-paste անել) սույն դիմումի ձևի մեջ։
4․դիմումի 19 - 22 հարցերին պետք չէ պատասխանել հայտնի ճշմարտություններով, ինչպիսիք են, օր․՝ «ՏՏ ոլորտն ամենաարագ զարգացողն է», «լավ է վարձատրվում», «ունի մեծ պահանջարկ» և այլն։ Եղե՛ք ինքնատիպ։ Մի՛ զլացեք մեզ պատմել Ձեր անձնական պատմությունը։
5․ դիմում-հայտի մեջ ժպիտներ մի՜ դրեք, քանզի դա անլուրջ մարդու տպավորություն է թողնում։
6. ծրագրում ընդգրկվելու դեպքում տրամադրված տեղեկությունները ճշտվելու են։ 
7․ դիմում–հայտն անհրաժեշտ է լրացնել միայն համակարգչով, քանի որ հեռախոսով լրացնելու դեպքում պահանջված 10 տողերի քանակը, որը կազմում է մոտավորապես 70–90 բառ, չի ապահովվում։
8. դիմում–հայտերի ստուգման ժամկետները կախված են դրանց քանակից։ Մենք Ձեզ հետ կապ ենք հաստատելու միայն էլ–փոստի միջոցով, հետևապես առաջարկում ենք միշտ հետևել դրանց։ Թե՛ դրական և թե՛ բացասական պատասխանի դեպքում Դուք մեզանից կստանաք նամակ։ 
9. դիմումն ուղարկելուց հետո էկրանին կբացվի հետևյալ գրությունը․ «Շնորհակալությու՛ն ծրագրին դիմելու համար։ Մենք կուսումնասիրենք Ձեր դիմումը և Ձեզ կտեղեկացնենք արդյունքների մասին»։ Սա նշան է, որ մենք ստացել ենք Ձեր դիմումը։
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
1. Անուն և ազգանուն *
2. Ծննդյան օր, ամիս, տարի *
MM
/
DD
/
YYYY
3. Էլ. փոստի հասցե (խնդրում ենք նորից գրել վերևում նշված Ձեր նույն էլ․ փոստի հասցեն)                                                                                                                                                                                                                                             *
Խնդրում ենք ուշադիր լրացնել:
4. Հեռախոսահամար հետևյալ ձևաչափով՝ 000 00 00 00 *
5. Բնակության վայր (Արցախում բնակվող մեր հայրենակիցների համար ՀԲԸՄ–ն նախատեսում է շուտով ունենալ նմանատիպ առանձին ծրագիր) *
6. Ընտանեկան կարգավիճակ *
7. Երեխաների քանակ *
8. Ընտրել ստացած ամենաբարձր կրթական աստիճանը *
9. Նշել կրթական հաստատության անվանումը *
10. Նշել մասնագիտությունը *
11. Անգլերենի իմացության մակարդակ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն․ անգլերենի մակարդակն ստուգվելու է և՛ թեստի ժամանակ, և՛ հարցազրույցի ընթացքում։ *
12. Անգլերենի իմացության մակարդակ․ խնդրում ենք կարդալ հետևյալ նախադասությունը և ճիշտ ընտրել Ձեր տարբերակը․
AngularJS is a structural framework for dynamic web apps. It lets you use HTML as your template language and lets you extend HTML's syntax to express your application's components clearly and succinctly. AngularJS's data binding and dependency injection eliminate much of the code you would otherwise have to write.
*
13. Աշխատո՞ւմ եք *
14. Աշխատանքի ձևը (եթե և՛ սովորում եք և՛ աշխատում, ապա նշեք երկուսն էլ) *
Required
15. Եթե աշխատում եք, ապա նշեք կազմակերպությունը և հաստիքը (օր․՝ 189 դպրոց, ֆիզիկայի ուսուցիչ) *
16. Ձեր անձնական ամսական մաքուր եկամտի չափը հիմա (եթե չեք աշխատում կամ գտնվում ենք մայրական խնամքի մեջ, ապա նշեք առաջին տողը)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն․ ծրագրի շահառուն դառնալու դեպքում աշխատավայրից տեղեկանք է պահանջվելու աշխատավարձի չափի վերաբերյալ։ *
17. Աշխատանքային  փորձի տարիների քանակ *
18. Առաջարկվող հինգ մասնագիտություններից ո՞րը կցանկանայիք սովորել։ Խնդրում ենք ընտրել միայն մեկը:  ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն․ քննական թեստի արդյունքի հիման վրա հնարավոր է, որ Ձեզ խորհուրդ տրվի ընտրել այլ դասընթաց:                              *
Սույն ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ–ն առաջարկում է ՏՏ ոլորտի դասընթացներ՝ հինգ մասնագիտություններով, որոնցից յուրաքանչյուրի մասին կարճ նկարագրերը և պարտադիր հմտությունները ներկայացված են մեր կայքում։ Խնդրում ենք անպայման ուշադիր կարդալ նկարագրերը, քանի որ դրանք կօգնեն Ձեզ ավելի լավ հասկանալ, թե Դուք որ դասընթացին եք ցանկանում դիմել և որին եք համապատասխանում:
19. Ինչո՞ւ եք ուզում տեղափոխվել/աշխատել ՏՏ ոլորտում (գրել առնվազն 10 տող՝ 70–90 բառ։  Սույն հարցի 10 տողի պահանջը չբավարարելու, հարցին հստակ և մանրամասն չպատասխանելու դեպքում դիմումը չի դիտարկվի): *
20. Ինչու՞ եք ընտրել նշված հինգ մասնագիտություններից հենց այս մեկը և ինչպե՞ս եք համապատասխանում դրա նկարագրությանը (գրել առնվազն 10 տող։  Սույն հարցի 10 տողի պահանջը չբավարարելու, հարցին հստակ և մանրամասն չպատասխանելու դեպքում դիմումը չի դիտարկվի)։  *
21. Սույն դասընթացը ծավալուն է և ենթադրում է օրեկան առնվազն 4 ժամյա աշխատանք։ Ինչպե՞ս եք կազմակերպելու Ձեր կրթական գործընթացը՝ հաշվի առնելով ընտանեկան կարգավիճակը, ներկա աշխատանքը և/կամ Ձեր ընդհանուր զբաղվածությունը (գրել առնվազն 10 տող։  Սույն հարցի 10 տողի պահանջը չբավարարելու, հարցին հստակ և մանրամասն չպատասխանելու դեպքում դիմումը չի դիտարկվի)։ *
22. Ի՞նչ եք ակնկալում դասընթացին մասնակցությունից հետո (գրել առնվազն 10 տող։ Սույն հարցի 10 տողի պահանջը չբավարարելու, հարցին հստակ և մանրամասն չպատասխանելու դեպքում դիմումը չի դիտարկվի)։ *
23. Արդյո՞ք մասնակցել եք կամ մասնակցում եք ՏՏ ոլորտի որևէ  վճարովի կամ անվճար նմանատիպ դասընթացի։ Եթե այո, ապա խնդրում ենք նշել մասնագիտացումը և կազմակերպող ընկերության անունը, օր․՝ Java Script - Sunny School: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն․  այս հարցին Ձեր պատասխանը որոշիչ դեր չի խաղում ծրագրում ներգրավվելու համար։  *
24.  Արդյո՞ք երբևէ ինքնուրույն փորձել եք ուսումնասիրել ՏՏ ոլորտի որևէ մասնագիտություն։ Եթե այո, ապա խնդրում ենք նշել մասնագիտությունը, օր․՝ IT Project Management: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն․ այս հարցին Ձեր պատասխանը որոշիչ դեր չի խաղում ծրագրում ներգրավվելու համար։  *
25. Արդյո՞ք մասնակցել եք կամ մասնակցում եք բարեգործական հիմունքներով կազմակերպվող  որևէ այլ  դասընթացի, օր․՝ ձեռներեցություն, տուրիզմ, մարքեթինգ և այլն: *
26.  Արդյո՞ք դիմել եք մասնակցելու «Կին ծրագրավորողների» նախկին խմբերին։ *
26.  Արդյո՞ք դիմել եք կամ մասնակցել եք ՀԲԸՄ «Կին ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ծրագրին։ *
27. Համակարգչի առկայություն (արդյո՞ք տանն ունեք համակարգիչ, որը կարող եք օգտագործել օրական 4–6 ժամ)։ *
28. Ինտերնետի առկայություն (արդյո՞ք տանն ունեք ինտերնետ)։ *
29. Որտեղի՞ց եք առաջին անգամ լսել ծրագրի մասին։ *
30․ եթե 29–րդ հարցին պատասխանել եք «այլ», ապա խնդրում ենք բացատրել։ 
31. Եթե ծրագրի մասին տեղեկացել եք նախկին մասնակցից, ապա խնդրում ենք գրել նախկին մասնակցի անուն–ազգանունը։ Նշված անունը ոչ մի ազդեցություն չի ունենալու ծրագրում ընդգրկվելու որոշման վրա։ 
32. Հետևու՞մ եք ՀԲԸՄ-ի սոցիալական հարթակներին։ *
33. ՀԲԸՄ Հայաստանի սոցիալական հարթակներին բաժանորդագրվելու համար անցե՛ք ստորև հղումներով։
Clear selection
34. Դուք սույնով հաստատում եք, որ Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ճիշտ է։ Դուք գիտակցում եք, որ ցանկացած սխալ տեղեկատվություն տրամադրելու արդյունքում դուրս կմնաք ծրագրից։ Խնդրում ենք ներքևում լատինատառ գրել Ձեր անունը և ազգանունը որպես ստորագրություն։ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy