Սիրելի՛ երիտասարդներ,
📢 ՀՀ մարզերի 15 համայնքներում մեկնարկում են «Երիտասարդական քաղաքականության լաբորատորիա»–ները։ Լաբորատորիաները մասնակցային հարթակներ են, որտեղ երիտասարդները և որոշում կայացնողները քննարկում են համայնքի առջև ծառացած խնդիրները և համատեղ մշակում և փորձարկում դրանց լուծման հնարավոր ճանապարհները։
⚡Եթե 16-ից 30 տարեկան եք, ցանկանում եք նպաստել ձեր համայնքի զարգացմանը և մասնակցել համայնքում որոշումների կայացման գործընթացներին, ապա այս հնարավորությունն է հենց ձեզ համար է։
💡Լաբորատորիայի 4 ամիսների ընթացքում երիտասարդները հնարավորություն կստանան՝
🔹մասնակցելու իրենց համայնքում որոշումների կայացմանը և տեղական քաղաքականությունների մշակմանն ու բարեփոխմանը,
🔹ուսումնասիրելու իրենց հուզող համայնքային խնդիրները և դրանց վերաբերող տեղական քաղաքականությունները,
🔹երկխոսելու և համագործակցելու ՏԻՄ–երում որոշումներ կայացնողների հետ և առաջարկելու համայնքային խնդիրների նորարարական ու հետաքրքիր լուծումներ։
📌 Լաբորատորիաներն անցկացվելու են ՀՀ մարզերի հետևյալ 15 համայնքներում՝
Արագածոտնի մարզ
🔸Աշտարակ
Արարատի մարզ
🔸Արարատ
🔸Մասիս
🔸Վեդի
Արմավիր մարզ
🔸Արմավիր
🔸Մեծամոր
Գեղարքունիքի մարզ
🔸Գավառ
Լոռու մարզ
🔸Ալավերդի
🔸Ստեփանավան
Կոտայքի մարզ
🔸Աբովյան
🔸Եղվարդ
Շիրակի մարզ
🔸Գյումրի
Վայոց ձորի մարզ
🔸Վայք
Տավուշի մարզ
🔸Բերդ
🔸Դիլիջան
📅 Լաբորատորիայի կառուցվածքը
Լաբորատորիաները բաղկացած են 3 հիմնական փուլերից, որոնք ներառում են խնդիրների վերհանում, լուծումների փորձարկում և ՏԻՄ–երին ուղղված առաջարկությունների փաթեթի ձևավորում։
✔ Նախնական հանդիպում (ապրիլ, 2025)
🔹Մասնակիցները կծանոթանան Երիտասարդական քաղաքականության լաբորատորիայի ձևաչափին և տեղեկան ինքնակառավարման և համայնքային կյանքին մասնակցության տարբեր ձևերին։
✔ Լաբորատորիա 1 (մայիս, 2025)
🔹Մասնակիցները և որոշում կայացնողները միասին քննարկում են իրենց համայնքի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, վերլուծում դրանց պատճառները և ներկայացնում իրենց տեսակետները դրանց լուծումների վերաբերյալ։
✔ Փորձարկում (հունիս, 2025)
🔹Մասնակիցները տեղական մակարդակում փորձարկում են առաջարկված լուծումները, ստուգում են դրանց իրագործելիությունը։
✔ Լաբորատորիա 2 (հուլիս, 2025)
🔹Մասնակիցները քննարկում են իրենց կատարած աշխատանքը և ամփոփում արդյունքները, որոնց հիման վրա կազմվում է առաջարկությունների փաթեթ։
🟢Ինչպե՞ս մասնակցել։
🔹Լրացրեք այս դիմում-հայտը մինչև 2025 թվականի ապրիլի 20-ը։
📩 Հարցերի դեպքում գրեք մեզ՝ info@you-armenia.org
***
Երիտասարդական քաղաքականության լաբորատորիաներն իրականացվում են «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն» ՀԿ-ի կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների. Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում։