Երկրորդ մակարդակ
Անուն *
Your answer
Ազգանուն *
Your answer
Դասարան *
Դպրոց *
Your answer
Էլեկտրոնային հասցե *
Your answer
1. Քանի՞ միավորով կմեծանա թիվը, եթե նրա երրորդ կարգում գրված 3-ը փոխարինեն 7-ով։
Your answer
2. Անուշն ու Արսինեն որոշեցին հաշվել, թե քանի երգ կարող են սովորել 1 շաբաթվա ընթացքում։ Նրանցից յուրաքանչյուրը օրվա ընթացքում սովորում էր երկու երգ, բայց Արսինեն որոշեց յուրաքանչյուր երրորդ օրը սովորել 1 երգով ավելի։ Քանի՞ երգ սովորեցին նրանք միասին 1 շաբաթում։
Your answer
3. Եռանկյան յուրաքանչյուր գագաթից տարված է հանդիպակաց կողմը հատող ուղիղ: Ամենաշատը քանի՞ եռանկյուն կարող է լինել գծագրում:
Your answer
4. Թագավարակից (կորոնավիրուսից) պաշտպանվելու համար Դանիելը օրական պատրաստում և բաժանում էր 10 բժշկական դիմակ։ Նախաձեռնության 3-րդ օրը նրան միացան ևս 2, իսկ 5-րդ օրը՝ 3 ընկերներ։ Ընդամենը քանի՞ դիմակ պատրաստած կլինեն նրանք մինչև 10-րդ օրը ներառյալ, եթե յուրաքանչյուրը օրական պատրաստում է 10 դիմակ։
Your answer
5. Եթե մտապահած թիվը կրկնապատկենք և ստացվածին ավելացնենք իր եռապատիկը, 48 կստանանք: Գտեք մտապահած թիվը:
Your answer
6. Մարտի 19-ի դրությամբ Չինաստանում յուրաքանչյուր միլիոն մարդուց թագավարկով հիվանդացել է 56 –ը, իսկ Իտալիայում՝ 679: Այդ օրվա դրությամբ ո՞ր երկրում ավելի շատ վարակված մարդ կար և քանիսո՞վ:
Your answer
7. AB հատվածի երկարությունը 21 սմ է։ Նրա վրա նշված են C և D կետերը: BD հատվածի երկարությունը 7 սմ է: CD հատվածի երկարությունը 5սմ է: Քանի՞ սանտիմետր է AC հատվածի երկարությունը:
Your answer
8. Հանրապետությունում արտակարգ դրությունը տևեց 30 օր: Կրպակի տերը յուրաքանչյուր օր 1000 դրամով պակաս առևտուր էր անում, քան նախորդ օրը: Արտակարգ դրության ընթացքում քանի՞ դրամի պակաս առևտուր արեց կրպակի տերը:
Your answer
9. Դպրոցի շուրջը հեծանվուղու երկարությունը 600մ է: Գագիկը և Արամը նույն կետից միաժամանակ, բայց հակառակ ուղղություններով շարժվեցին հեծանիվներով: Գագիկը ամեն րոպեում անցնում էր 10մ, իսկ Արամը՝ 15մ: Շարժումը սկսելուց քանի՞ րոպե հետո նրանք առաջին անգամ կհանդիպեն:
Your answer
10. Անցած տարի ագարակում խաղողի 700 կտրոն էին դրել՝ արմատակալելու համար: Գարնանը յուրաքանչյուր հարյուր հատից 85 հատը արմատակալել էր: Այդ տնկիները հավասարապես տնկեցին հինգ շարքով: Քանի՞ տնկի տնկեցին յուրաքանչյուր շարքում:
Your answer
Խնդիրները ընտրեց Հասմիկ Իսրայելյանը:
Առաջարկություններ
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy