Բանավեճը որպես քաղաքացիական հասարակության ձևավորման սկիզբ | Դասընթացաշար
📍«Բանավեճը որպես քաղաքացիական հասարակության ձևավորման սկիզբ» թեմայով դասընթացաշար

ℹ️ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից (www.ph-int.org
) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կազմակերպվում են «Արդյունավետ բանավեճի հմտությունների զարգացման դասընթացներ, այն անձանց համար, որոնք հետաքրքրված են բանակցությունների վարմամբ և հռետորաբանությամբ, ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողություններն այս ոլորտում:

📍Դասընթացին կարող են դիմել․

✔️18 և բարձր տարիքի անձինք, որոնք ունեն համակարգչից և ինտերնետից օգտվելու հմտություններ։
❗️Գրանցման վերջնաժամկետն է 2020 թ. մայիսի 25-ը, ժամը 18:00:

🔗Դասընթացին դիմելու համար, խնդրում ենք, լրացնել առցանց հայտադիմումը՝ https://forms.gle/B9ZWQt6XLrz6x8qr5
։

💻Դասընթացներր կանցկացվեն օնլյան ֆորմատով Zoom հարթակում:

✅Նպատակը հանդիպումների միջոցով զինել մասնակիցներին և տեղեկատվություն ու գործիքակազմ տրամադրել հմուտ բանավիճողի հմտություններ ունենալու համար։

Դասընթացի արդյունքում, մասնակիցները ձեռք կբերեն․

📍Բանակցությունների վարման հմտություններ,
📍Հռետորական վարպետություն,
📍Կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը,
📍Հնարավորություն կունենան բարձրացնել հարցեր և առաջարկել դրանց լուծումները,
📍Մասնակից կդառնան նախաձեռնությունների իրականացմանը

✅Բանավեճը հնարավորություն կտա կիրառել ձեռք բերված հմտությունները առօրյա կյանքում և համայնքում։ Ձեզ կաջակցի որպես ակտիվ անհատ-քաղաքացի ձևավորմանը։

ℹ️Դասընթացը բաղկացած է 3 տիպի առաջադրանքներից

✅Բուն դասընթաց 1 օր տևողությամբ, 5 խմբերի համար, որը բաղկացած կլինի տեսական և գործնական մասերից (jուրաքանչյուրի տևողությունը 4 ժամ)։

Հետևյալ գրաֆիկով.

Խումբ 1️⃣ մայիսի 30
Խումբ 2️⃣ մայիսի 31
Խումբ 3️⃣ հունիսի 6
Խումբ 4️⃣ հունիսի 14
Խումբ 5️⃣ հունիսի 20

✅Բանավեճի 2 մրցույթներ, որոնք կկազմակերպվեն Իջևանում

հուլիսի 20 և 25
Յուրաքանչյուրի տևողությունը 4 ժամ

✅Դասընթացավարների դասընթաց (TOT) Իջևանում 10 մասնակիցների համար.

Խմբի ֆասիլիտիացիա․ ֆասիլիտատորի հմտություններ թեմայով օգոստոսի 16-ին։

📍Դասընթացի վերջում դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր կստանան միայն ամբողջական մասնակցություն ցուցաբերած մասնակիցները:

📍Դասընթացները կվարի Արթուր Նաջարյանը⤵️

ℹ️«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն

Շիրակի պետական համալսարանում, դասավանդում է «Երիտասարդական աշխատանքի հիմունքներ և երիտասարդության սոցիոլոգիա»։
15 տարի է ներգրավված է տեղական և միջազգային երիտասարդական աշխատանքի մեջ, որպես երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի փորձագետ։
2006 թվականից դասավանդում է ոչ ֆորմալ կրթության ոլորտում։
SALTO Արևելյան եվրոպա և կովկաս ռեսուրսային կենտրոնում որպես երիտասարդական և ոչ ֆորմալ կրթությունների գնահատման փորձագետ։
Անուն, ազգանուն *
Your answer
Համայնք *
Your answer
Տարիք *
Your answer
Հեռախոսահամար *
Your answer
Էլեկտրոնային հասցե *
Your answer
Սեռ *
Զբաղվածություն *
Your answer
Ո՞րն է դասընթացին մասնակցելու Ձեր նպատակը: *
Your answer
Նախկինում նմանատիպ դասընթացի մասնակցության փորձ: *
Արդյո՞ք ունեք Zoom հարթակն օգտագործելու փորձ և հնարավորություն։ *
Submit
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of PH International. Report Abuse