Picsart Academy-ում մեկնարկում է C++ դասընթացի ընդունելությունը:
C++ (Desktop Application (QT) և Game Development (Unreal Engine)) դասընթացն ընդգրկում է մրցունակ ինժեներ-ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ բոլոր ոլորտների և գործիքների ուսումնասիրությունը:
Դասընթացի շրջանակներում կստանաք հիմնային գիտելիքներ համակարգչային ճարտարապետությունից, օպերացիոն համակարգերից, ձեռք կբերեք բազային գիտելիքներ C ծրագրավորման լեզվից և, անցում կատարելով C++-ի, կմասնագիտանաք Desktop հավելվածների և/կամ խաղերի մշակման մեջ:
Դասընթացը կենտրոնանում է երկու ոլորտների վրա՝
Desktop Application Development: Դուք կսովորեք, թե ինչպես ստեղծել արդյունավետ Desktop հավելվածներ: Դասընթացը կուղղորդի Ձեզ ծրագրային ապահովման նախագծման և համակարգի ինտեգրման հիմնական սկզբունքների միջոցով: Վերջում Դուք պատրաստ կլինեք ստեղծել և զարգացնել Desktop հավելվածներ:
Game Development: Այս փուլում կսովորեք՝ ինչպես ստեղծել խաղեր աշխարհում ամենահզոր և տարածված շարժիչի՝ Unreal Engine-ի միջոցով, կուսումնասիրեք գրաֆիկական ծրագրավորում։ Դասընթացի ավարտին կկարողանաք ստեղծել խաղեր և կիրառել Ձեր գիտելիքներն իրական աշխատանքային միջավայրում:
📅 Մեկնարկը՝ հոկտեմբերի 1
⏱️ Տևողությունը՝ 12 ամիս
💰Վարձավճարը՝ 69.000 դրամ/ամիս կամ ~41.500 դրամ/ամիս ապառիկ տարբերակով
🔗 Մանրամասների համար այցելեք հղումով