Առաջին մակարդակ
Անուն, ազգանուն *
Your answer
Էլեկտրոնային հասցե *
Your answer
դպրոց *
Your answer
դասարան *
1․ Տատիկը Զատկի տոնի համար ներկեց 16 ձու։ Այդ ձվերի կեսը կարմիր ներկեց, մյուս կեսի կեսը՝ կապույտ, իսկ մնացածը՝ դեղին։ Տատիկը քանի՞ ձու դեղին ներկեց։
Your answer
2․ Արսինեն ու մայրիկը Զատկի տոնի համար ձվերը ներկեցին կապույտ, կանաչ, կարմիր և դեղին: Արսինեն ձվերը դասավորեց մեկ շարքով՝ նկարում բերված հերթականությամբ: Շարքում ի՞նչ գույն կունենա 32-րդ ձուն:
Your answer
3․ Առաջին դասարանի սովորողներն ապրիլի 5-ին ածիկ ցանեցին և սկսեցին հետևել ածիկի աճին: Առաջին երկու օրերին ածիկը չծլեց: 3-րդ օրը սովորողները նկատեցին երկու միլիմետրանոց ծիլեր, իսկ հաջորդող մյուս բոլոր օրերին ածիկն օրական մեծացավ 1 սանտիմետր 2 միլիմետրով: Զատկի օրը` ապրիլի 21-ին, ածիկը քանի՞ սանտիմետր կլինի:
Your answer
4․ Զատկածառի զարդարանք պատրաստելու համար մի խումբ սովորողներ փչելով դատարկեցին 24 ձու: Ամեն երրորդ ձուն վնասվեց, և դրանցով չկարողացան զարդարել Զատկածառը: Սովորողները քանի՞ ձու կախեցին Զատկածառին:
Your answer
5․ Տուփում կա 7 կարմիր և 5 կանաչ ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է տուփից վերցնենք, որ գոնե մեկ կարմիր ձու դուրս գա։
Your answer
6․ Մեծ Պահքը սկսելուց ակլատիզ ենք պատրաստում, գլխին յոթ փետուր ամրացնում: Յոթ փետուրներից յուրաքանչյուրը մեկ շաբաթ է խորհրդանշում: Ամեն շաբաթ ակլատիզի փետուրներից մեկը հանում ենք և հաշվում, թե Զատկին քանի շաբաթ մնաց: 2019 թվականի Զատիկը ապրիլի 21-ին է: Ո՞ր օրն ենք ակլատիզ պատրաստել:
Your answer
7․ Ակլատիզը բարձրանում էր սանդուղքով: Սանդուղքն ուներ 35 աստիճան: Ակլատիզը ո՞րերորդ աստիճանին պետք է կանգնի, որ սանդուղքի մեջտեղում լինի կանգնած:
Your answer
8․ Բակում աքլորակռիվ էին խաղում սովորողների 14 զույգ: Սովորողներից 9-ը աղջիկ էր: Քանի՞սն էին տղա:
Your answer
9․Զատկի տոնի համար տատիկը պատրաստեց չամչով և ընկույզով 17 թխվածքաբլիթ։ Չամչով թխվածքաբլիթները ընկույզով թխվածքաբլիթներից 3-ով քիչ էին։ Տատիկը քանի՞ ընկույզով թխվածքաբլիթ պատրաստեց։
Your answer
10․ Ծաղկազարդի տոնին Եվան և Անահիտը որոշեցին ընկերների համար երկգույն մազակալներ հյուսել։ Քանի՞ տարբեր մազակալ կստացվի, եթե նրանք ունեն կարմիր, կանաչ, դեղին, կապույտ թելեր։
Your answer
Խնդիրները կազմեցին Լուսինե Գասպարյանը և Լուսինե Փաշայանը:
Առաջարկություններ
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy