Հայտադիմում․ Քաղաքացիական կրթության դասընթաց
Հեեյ, արդեն չափահաս ես ու գնալու ես ընտրության :)

Իսկ ի՞նչ գիտես ընտրելու իրավունքի, ընտրությունների կազմակերպման գործընթացի եւ քո քաղաքացիական իրավունքների մասին։ Եթե ուզում ես գիտելիքներով զինված կատարել քո քաղաքացիական պարտքը եւ ներդրումն ունենալ մեր պետության ապագայի կառուցման գործում, ուրեմն, դիմի՛ր, մեր դասընթացին։

Իրավագիտակից քաղաքացին ժողովրդավարության հիմնաքարն է։ Կարևորելով կրթության միջոցով գիտակից և տեղեկացված քաղաքացիներ ունենալու առաջնահերթությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է դասընթացների շարք ընտրելու իրավունք ունեցող երիտասարդների համար։

Դասընթացների նպատակն է երիտասարդներին տալ գիտելիքներ ոչ միայն ընտրական գործընթացների, իրավական կարգավորումների մասին, այլ նաև ներկայացնել պետական պաշտոնյաների պարտականությունների ու լիազորությունների շրջանակը, նրանց աշխատանքին հետևելու և վերահսկելու եղանակները։ Սպասվում են նաև հանդիպումներ մշակութային և հասարակական հայտնի գործիչների հետ։

Դասընթացները տեղի են ունենալու Երևանում՝ «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32)։ Յուրաքանչյուր խմբի հետ նախատեսված է մեկ դասընթաց։
Դասընթացին կարող են մասնակցել 18-23 տարեկան երիտասարդներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից։

Շտապե՛ք լրացնել կից հայտադիմումը մինչև հունիսի 5-ը և ընտրելու ձեր իրավունքն իրացնելիս եղե՛ք իրազեկված։

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Հեռախոսահամար *
Ծննդյան տարեթիվ *
Կրթական հաստատության անվանում *
Բնակության վայր (կազմակերպությունը չի հոգալու մարզերից մասնակիցների տեղափոխման ծախսերը)։ *
Դասընթացին մասնակցելու ձեր հիմնական մոտիվացիան։ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy