Երրորդ մակարդակ
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Քանի՞ բաժանարար ունի N=p^7*q^3 թիվը, որտեղ p-ն և q-ն պարզ թվեր են:
2. ABC եռանկյան մեջ AD միջնագիծը ուղղահայաց է BE կիսորդին: Հաշվեք AB և BC կողմերի հարաբերությունը:
3. 22 քարտերի վրա գրված են 1-ից 22 թվերը: Այդ քարտերով կոտորակներ կազմեցին: Դրանցից ամենաշատը քանի՞սը կարող է ամբողջ արժեք ընդունել:
4. ABC եռանկյան կողմերը հաջորդական բնական թվերով են արտահայտվում: A գագաթից տարված միջնագիծը ուղղահայաց է B գագաթից տարված կիսորդին: Գտեք այդ եռանկյան կողմերի երկարությունները:
5. ABCD զուգահեռագծի A անկյան կիսորդը BC կողմը հատում է M կետում: AMC անկյան կիսորդը անցնում է D կետով: Գտեք զուգահեռագծի անկյունների մեծությունները, եթե MDC անկյան մեծությունը 45 աստիճան է:
6. Բնական թիվը 56 –ի բաժանելիս մնացորդում մնաց 30: Ինչպե՞ս կփոխվի քանորդը և ի՞նչ մնացորդ կստացվի, եթե այդ թիվը բաժանենք 14-ի:
7. a թվից սկսվող հինգ հաջորդական բնական թվերի միջին թվաբանականը b է: Գտեք b-ից սկսվող հինգ հաջորդական բնական թվերի միջին թվաբանականը:
8. Սուրանկյուն ABC եռանկյան մեջ տարված են BM միջնագիծը և CH բարձրությունը: Գտեք AC կողմի երկարությունը, եթե MH=18:
9. Վարդանը իրարից տարբեր երեք թվանշան մտապահեց, որոնցից ոչ մեկը 0 չէր: Պետրոսը կազմեց բոլոր հնարավոր երկնիշ թվերը, որոնց գրության համար օգտագործում են միայն այդ թվանշանները: Սարգիսը գումարեց Պետրոսի կազմած թվերը և 231 ստացավ: Գտեք Վարդանի մտապահած թվանշանները:
10. Հաց թխելու համար որոշակի քանակի ալյուր խառնում են նույն քանակի ջրի հետ: Վառարանում խմորը կորցնում է իր քաշի 30%-ը: Որքա՞ն ալյուր պետք է վերցնել 7տ հաց թխելու համար:
Խնդիրները ընտրեց Գևորգ Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy