«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» թեմայով դասընթացի մասնակցության հայտ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը հրավիրում է «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» թեմայով դասընթացին:

Դասընթացը տեղի է ունենալու մարտի 27-ին, ժամը 12:30, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի գրասենյակում: Այն կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար Էլլա Կարագուլյանը:

Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալները, նախնական վերլուծություն կատարել, կոդավորել և վերակոդավորել տվյալները, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել դրանք: Նախատեսվում է նաև մասնակիցներին ներկայացնել փոփոխականների միջև կապերի բացահայտումը:

Դասընթացը նախատեսված է տվյալադարանների և դրանց մշակման ծրագրային փաթեթներով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:

Մասնակցության հայտը կարող եք ուղարկել մինչև մարտի 25-ը, իսկ ընտրության արդյունքների մասին կտեղեկանաք էլեկտրոնային փոստով մարտի 26-ին:

Հարցերը կարող եք ուղղել event@crrc.am էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training:

Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms