Ողջույն սիրելի կամավոր,
Շնորհակալ ենք, որ պատրաստակամ ես միանալու ամառային ճամբարի մեր թիմին՝ որպես խոհանոցի օգնական։
Ճամբարը տեղի է ունենալու Հանքավանում՝ Հունիսի 14–17-ը։ Խոհանոցային թիմը ճամբարի սրտի պես մի բան է՝ առանց ձեզ ոչ մի կերակուր չի եփվի, և ոչ մի ափսե մաքուր չի լինի։ 😊
Մենք փնտրում ենք ջերմ, աշխատասեր և համառ կամավորների, ովքեր կօգնեն՝
🍽️ սննդի պատրաստման գործընթացում,
🧼 սպասքի և տարածքի մաքրման հարցում,
Խնդրում ենք լրացնել այս կարճ հայտը՝ օգնելու մեզ կազմել մեր երազանքների խոհանոցային թիմը:
Խոստանում ենք՝ կերակուրը համով է լինելու, աշխատանքը՝ աշխույժ, իսկ միջավայրը՝ սրտաբաց։