ՓՄՁ Ասոցիացիային առցանց անդամագրվելու ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
Հարգելի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության ներկայացուցիչ, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան» Հասարակական Կազմակերպություն է, որը կոչված է աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին, ձեռներեցներին իրենց գործունեությունն իրականացնելու գործում` պաշտպանելով ՓՄՁ շահերն ու իրավունքները:
Դառնալով մեր կազմակերպության անդամ, Ձեր օրինական շահերի պաշտպանությունը կստանձնի Ասոցիացիան` Դուք Հնարավորություն կունենաք ուղղակի երկխոսություն հաստատել պետական մարմինների հետ` բարձրացնելով Ձեզ հուզող հարցերն ու խնդիրները: Ազդեցություն, մասնակցություն ունենալ ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական դաշտի մշակման փուլերում: Մասնակցելու Ասոցիացիայի կառավարմանը, դառնալ լիազորված Պատվիրակ, կառավարման խորհրդի անդամ:
2018թ-ի արդյունքներով Ասոցիացիային արդեն անդամագրված է 500-ից ավել ՓՄՁ ներկայացուցիչ:

Որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության ապահովող կամուրջ, Ասոցիացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիսանում են՝
- ՀՀ փոխվարչապետին կից գործող «ՓՄՁ զարգացման խորհրդի» անդամ (որը նախկինում գործում էր վարչապետին կից),
- ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՓՄՁ աշխատանքային խմբի անդամ, քարտուղար;
- ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին կից գործող խորհրդի անդամ:
- ՀՀ սննդի անվտանգության տեսչության կառավարման խորհրդի անդամ:
Ասոցիացիան իր ինստիտուցիանալ կարողություններով և փորձով, ՓՄՁ-ների մոտ ծագած խնդիրների դեպքում կարողանում է Փոքր բիզնեսի ձայնը լսելի դարձնել գործադիր, օրենսդիր մարմիններին:

Ասոցիացիային Անդամագրվելը ԱՆՎՃԱՐ է անդամավճարները կամավոր:
Այս պահին գործում է անդամության երկու տեսակ՝
- առանց անդամավճարների վճարման՝ բազիսային անդամություն;
- նվազագույն անդամավճարով՝ 1-ին կարգի անդամություն:
Համաձայն 2017թ-ի մայիսի 12-ին տեղի ունեցած Ասոցիացիայի տարեկան երրորդ համագումարի որոշման, նվազագույն տարեկան անդամավճարի չափը սահմանվել է 12,000 ՀՀ դրամ :
1-ին կարգի անդամության դեպքում, Դուք Անվճար կարող եք օգտվել հետևյալ ծառայությունների՝
- Առաջնային Անվճար հարկային խորհրդատվություն;
- Առաջնային Անվճար իրավաբանական խորհրդատվություն;
- www.b4b.am կայքում Անվճար գրանցում;
- Ապրանքային նշանի գրանցման աջակցություն;
Միավորելով մեր ուժերը մենք կարող ենք ունենալ առավել պաշտպանված ՓՄՁ, միասին կկարողանանք ավելի լավացնել մեր ՓՄՁ-ների համար օրենսդրական դաշտը:
Ասոցիացիային առցանց անդամագրվելու խնդրում ենք լրացնել հետևյալ դիմում-հայտը՝

Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service