Առաջին մակարդակ
Անուն *
Your answer
Ազգանուն *
Your answer
Դասարան *
Դպրոց *
Your answer
Էլեկտրոնային հասցե *
Your answer
1. Նարինջը էժան է խնձորից, բայց թանկ է խաղողից։ Մրգերից ո՞րն է ամենից թանկը։
Your answer
2. Երեկ` մարտի 24-ին, երեքշաբթի էր: 10 օրից շաբաթվա ի՞նչ օր կլինի:
Your answer
3. Ծաղկազարդի առիթով սովորողները որոշեցին դպրոցի պարտեզում ծառեր տնկել։ Ալեքսանը բերեց 12 տնկի, Սամվելը՝ 9 տնկի, իսկ Միքայելը տնկի չկարողացավ բերել: Տղաները միացրին իրենց տնկիները և հավասար քանակով տնկեցին: Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ տնկի տնկեց:
Captionless Image
Your answer
4. Առցանց ուսուցմանը երկուշաբթի մասնակցեցին 11 տղա և 5 աղջիկ: Երեքշաբթի նրանց միացան մեկ տղա և երեք աղջիկ: Եվ այդպես ամեն օր։ Շաբաթվա ո՞ր օրը տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
Captionless Image
Your answer
5. Գրապահարանի դարակում 23 գիրք կար։ Արեգը որոշեց վերցնել Ջ․Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գիրքը։ Անին հուշեց նրան, որ գիրքը վերջից հաշված ութերորդն է։ Սկզբից հաշված ո՞րերորդ գիրքը պետք է վերցնի Արեգը:
Captionless Image
Your answer
6. Զատկի օրը Ռուբենը, Էրիկը, և Արամը միմյանց հետ ձվակռիվ խաղացին: Տղաներից ամեն մեկը մյուսներից յուրաքանչյուրի հետ մեկ անգամ խաղաց: Ընդամենը քանի՞ ձու կոտրվեց:
Captionless Image
Your answer
7. Պարտեզում աճում է նարգիզ, վարդակակաչ, երիցուկ, կակաչ։ Վիկտորյան որոշեց ծաղկեփնջեր հավաքել: Յուրաքանչյուր ծաղկեփնջում պետք է երեք տարբեր տեսակի ծաղիկներ լինեին։ Քանի՞ տարբեր ծաղկեփունջ կհավաքի Վիկտորյան: Երկու ծաղկեփունջ տարբեր են, եթե տարբերվում են գոնե մի տեսակի ծաղկով:
Captionless Image
Your answer
8. Վիրուսներից պաշտպանվելու համար Սամվելն ու մայրիկը որոշեցին պաշտպանիչ դիմակներ կարել։ Դրա համար նրանք գնեցին 2 մետր երկարությամբ կտորի շերտ։ Քանի՞ դիմակ կստացվի, եթե մեկ մետրից ստացվում է 5 դիմակ և ավելանում է 10 սմ կտոր։
Captionless Image
Your answer
9. Զամբյուղում կա 7 կարմիր, 5 դեղին, 9 կանաչ ձվիկներ։ Առանց նայելու քանի՞ ձվիկ պետք է վերցնել, որ գոնե 1 դեղին ձու դուրս գա։
Captionless Image
Your answer
10. Չորս ընկերները միասին 11 խնձոր կերան: Բոլորը տարբեր քանակի խնձոր կերան: Քանի՞ խնձոր կերավ ընկերներից յուրաքանչյուրը:
Captionless Image
Your answer
Խնդիրները կազմեց Լուսինե Փաշայանը:
Առաջարկություններ
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy