«Երիտասարդ քաղաքացի/ReCitizen» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում սիրով հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ քաղաքացի/ReCitizen» քաղաքական դպրոցի։

Դպրոցի շրջանակներում դուք կստանաք քաղաքագիտության բազային գիտելիքներ, կծանոթանաք քաղաքական համակարգին և տերմինաբանությանը, կզարգացնեք ձեր քննադատական և վերլուծական հմտությունները, քաղաքական գիտակցությունը, որը հնարավորության կտա ձեզ վերլուծելու քաղաքական իրադարձությունները և մասնակցելու քաղաքական որոշումների կայացման գործընթացներին տեղական և պետական մակարդակում։
Դասընթացները համեմված կլինեն տեսական գիտելիքներով, գործնական վարժություններով և խմբային աշխատանքներով:

Քաղաքական դպրոցի շրջանակներում կազմակերպվող դասընթացները տեղի կունենան ամիսը երկու անգամ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա:

Դպրոցին կարող են դիմել Արմավիրի մարզի համայնքների 14 տարեկանից բարձր բոլոր հետաքրքրված անձիք: Մասնակիցների թիվը սահմանափակ է։

Դպրոցին դիմելու վերջնաժամկետը հունվարի 15-ին է:

Ընտրության արդյունքների մասին դուք կտեղեկացվեք զանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով:

***
«Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի նպատակն է նպաստել պահանջատեր, իրավագիտակից և ակտիվ քաղաքացիների համախմբմանն ու հզորացմանն Արմավիրում տարբեր հասարակական կարևորության խնդիրների և պահանջների շուրջ`տեղերում հանրային տարածքների ընդլայնման և նոր հարթակների ստեղծման միջոցով: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հետ միասին:

Անուն, ազգանուն *
Your answer
Համայնք *
Your answer
Տարիք *
Your answer
Հեռախոս *
Your answer
Էլ․ փոստի հասցե *
Your answer
Զբաղմունք (կրթություն, աշխատանք և այլն) *
Your answer
Ի՞նչու եք ցանկանում մասնակցել Քաղաքական դպրոցին։ *
Your answer
Խնդրում ենք բերել 3 ընդհանրություն կուսակցության և ֆուտբոլային թիմի միջև: *
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service