2026 թ․ ԲԿԳ-Վանաձոր երկրորդ գործողությունների պլանի հանձնառությունների առաջարկների հավաքագրում
Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ

ℹ️ Վանաձորի համայնքապետարանը 2020 թվականի հոկտեմբերին միացել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը: ԲԿԳ (Բաց կառավարման գործընկերություն) նախաձեռնության նպատակն է բարելավել հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնել առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

🔹 «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Վանաձոր համայնքն արդեն իսկ ամփոփել է 2020-2025թթ Գործողությունների պլանով ստանձնած 5 հանձնառությունները։

‼️ Շարունակելով անդամակցությունը «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը` Վանաձորի համայնքապետարանը պատրաստվում է մշակել նոր Գոործողությունների պլան և ստանձնել ևս 2 հանձնառություն հետևյալ ուղղություններից՝
1. Ինտերակտիվ բյուջե
2. Կոռուպցիայի կանխարգելման միջոցառումներ
3․ Խելացի քաղաք, նորարար լուծումներ
4. Բնակչությանը մատուցվող ծառայություններ
5. Կայուն սոցիալական միջավայրի ապահովում
6. Մասնակցային կառավարում
7. Բարեվարքություն
8․ Բնապահպանություն և շրջակա միջավայր

📌 Առաջարկներ կարող են ներկայացնել այն անհատները և կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներից մեկին կամ մի քանիսին՝
✅ Ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտացված աշխատանքային փորձ
✅ Կազմակերպության կանոնադրական նպատակների մեջ առկա են աղբահանության, հասարակական տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության, բնակչությանը մատուցվող ծառայությունների, կայուն սոցիալական միջավայրի ապահովման, բարեվարքության, մասնակցային կառավարման, կանաչ տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններից մեկը կամ մի քանիսը
✅ Ծանոթ են «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, ինչպես նաև իրականացրել են ծրագրեր, որոնց հիմքում ընկած են ԲԿԳ սկզբունքները և ունեն ազգային կամ տեղական իշխանությունների հետ համագործակցության փորձ:

Առաջարկները պետք է համապատասխանեն «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության սկզբունքներին, այն է՝ թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցություն, նորարարություն:

Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի Փետրվարի 26-ը:
Անուն, Ազգանուն/կազմակերպություն *
Էլեկտրոնային փոստ *
Հասցե *
Հեռախոս
Առաջարկի ներկայացման ոլորտը *
Required
Առաջարկի անվանումը և նկարագիրը *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report