Google Ձևաթղթեր

Չարաշահման տեսակը՝

Մերկության ցուցադրման վերաբերյալ մեր քաղաքականությունը

Արգելվում է մերկ լուսանկարների, սեռական գործողություններ պատկերող գրաֆիկական նկարների և սեռական բնույթի այլ նյութերի տարածումն ու հրապարակումը: Բացի այդ, արգելվում է այնպիսի բովանդակության հրապարակումը, որն օգտատերերին ուղղորդում է դեպի պոռնկագրական կոմերցիոն կայքեր կամ քարոզում է մանկապղծություն, արյունապղծություն և անասնապղծություն:

Ըստ մեր քաղաքականության` երեխաներին շահագործող բովանդակությունը բացարձակապես չի հանդուրժվում: Սա նշանակում է, որ մենք հեռացնում ենք հայտնաբերված ցանկացած օգտատիրոջ հաշիվը, ով երեխաների սեռական բռնությամբ պատկերներ է տարածում: Մենք նաև կզեկուցենք այդ բովանդակության և հեղինակի մասին իրավապահ մարմիններին:

Մենք նաև չենք թույլատրում այն բովանդակության տարածումն ու հրապարակումը, որը խթանում կամ քարոզում է սեռական հակումներ երեխաների նկատմամբ: