Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի անդամակցության հայտ
«Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունն իր գործընկերների՝ «Մարտու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ-ի, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագիրը՝  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ղեկավարվող կոնսորցիումը:

Ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:

Վերը նշված նպատակին հասնելու համար գործընկեր կազմակերպությունների հետ միասին ձեռնամուղ ենք լինում Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի ստեղծմանը: Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:

Սիրով հրավիրում ենք քաղաքացիական հասարակության շահագրգիռ կառույցներին միանալ կոալիցիային՝ նպաստելով մեր երկրում դրական բարեփոխումների իրականացմանը: Կոալիցիային միանալու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը մինչ նոյեմբերի 20-ը:

Շնորհակալություն համագործակցության համար:

Sign in to Google to save your progress. Learn more
Կազմակերպության անվանումը *
Կազմակերպության հիմնադրման տարեթիվը *
MM
/
DD
/
YYYY
Կազմակերպության գործունեության հասցեն *
Կազմակերպության էլ. հասցե *
Կազմակերպության կայքէջ/ֆեյսբուքյան էջ *
Կազմակերպության հեռախոսահամար *
Կոնտակտային անձի անուն, ազգանուն, պաշտոն *
Կոնտակտային անձի հեռախոսահամար, էլ. հասցե *
Կազմակերպության առաքելությունը *
Ռազմավարական ուղղությունները *
Գործունեության ոլորտները *
Ինչ՞ու եք ցանկանում միանալ կոալիցիային: *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy