Բնագիտության ֆլեշմոբ 2023
3 մակարդակ (սեպտեմբեր)
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան
Փորձարարական առաջադրանք․

1․ Մրցարշավ ուլունքահատիկներով․

Անհրաժեշտ են՝ ուլունքահատիկներ, ապակե հեղուկաչափ, կարագ կամ մարգարին, փայտե գդալ,ձողիկ, մետաղյա գդալ, պլաստիկե գդալ։ 

ա) Մեկական ուլունքահատիկ կարագով ամրացրու՜ գդալներին և ձողիկին։ Դրանք դի՜ր հեղուկաչափի մեջ։ 

բ) Տաք ջուր լցրու՜ հեղուկաչափի մեջ։ Գդալներն ու ձողիկը տաքանում են և հալեցնում կարագը։Տես,  որ ուլունքահատիկն առաջինը կընկնի։ Այն կպած է ամենալավ հաղորդչին։

2․ Պարզի՜ր հեղուկների հոսելիությունը․

Բաժակի մեջ օշարակ լցնելիս ավելի շատ ժամանակ ես ծախսում, քան ջուր լցնելիս, քանի որ օշարակն ավելի մածուցիկ է և հեշտությամբ չի հոսում։ Պարզի՛ր տարբեր հեղուկների մածուցիկության աստիճանը այս փորձի միջոցով: 

Անհրաժեշտ իրեր՝ անոթներ, գնդիկներ։ Հեղուկներ՝ ջուր, բուսայուղ, գլիցերին, օշարակ և քացախ։ Անոթների մեջ լցրու՜ տարբեր հեղուկներ։ Մեկական գնդիկ գցի՜ր դրանց մեջ և հետևի՝ր։ Որքան դանդաղ է գնդիկի շարժումը, այնքան մեծ է հեղուկի մածուցիկությունը:

Առաջադրանքը կազմեց  Վարսենիկ Գրիգորյանը :
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy