Այս առցանց ձևանմուշը ստեղծված է օգնելու Ձեզ ստուգել, արդյոք դուք կարող եք դիմել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման պետական աջակցության միջոցառմանը։
Այս ձևանմուշը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ։ Դիմողները պետք է ուսումնասիրեն ծրագրի պաշտոնական տեքստը, որը հասանելի է այստեղ Միայն դիմողն է պատասխանատու իր դիմումի և կից փաստաթղթերի ճշտության, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանող դիմումը ժամանակին և ճշգրիտ ներկայացնելու համար: Դիմումի վերաբերյալ որոշումը կայացնում է միջոցառումն իրականացնող ՀՀ կառավարության սահմանած մարմնի կողմից՝ ձեր դիմումի հիման վրա: Լրացուցիչ պահանջներ, պայմաններ և սահմանափակումներ կարող են կիրառելի լինել: Սույն նյութը վերաբերվում է միայն ՀՀ կառավարության 26.03.2020 թ. N 355-Լ որոշման N 2 Հավելվածով սահմանված պետական աջակցության ծրագրին: Այս տեղեկատվությունը չի կարող օգտագործվել այլ աջակցության ծրագրերի մասնակցելու հնարավորությունը գնահատելու համար:
Սա պետական աջակցություն ստանալու դիմումաձևը չէ։ Լրացուցիչ տեղեկատվության, այլ պահանջների ծանոթանալու և դիմելու համար խնդրում ենք այցելել: talent.icarmenia.am
Լրացնելով այս ձևնմուշը` դուք ընդունում և համաձայնում եք, որ ձեր տրամադրած տվյալները կարող են օգտագործվել և մշակվել հետազոտական և վիճակագրական նպատակներով: