ՀՀ Արագածոտնի մարզպետարանը նախաձեռնել է աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ Արագածոտնի մարզում աշխատանք գտնելու հարցում:Արագածոտնի մարզի այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել Արագածոտնի մարզում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկը: Հավաքագրված տվյալները մարզպետարանը կփոխանցի համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզի բնակիչներին ներգրավելու նպատակով: