Երրորդ մակարդակ
Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Email address
Անուն *
Ազգանուն *
Դպրոց *
Դասարան *
Required
1. Ձյունանուշի հարցին՝ «Ո՞վ է կոտրել տոնածառի խաղալիքները։», երեխաները՝ Արամը, Բաբկենը, Գևորգը և Դավիթը պատասխանեցին․                                         Արամ։     - Կոտրել է Գևորգը։                    Բաբկեն։ -Ես եմ կոտրել։                            Դավիթ։  -Ես չեմ կոտրել։                               Գևորգ    -Կոտրել է Բաբկենը։                            Ո՞վ է կոտրել խաղալիքը, եթե հայտնի է, որ նրանցից միայն երկուսն են ասել ճշմարտությունը։
2. Քանի՞ զրո է գրված
Captionless Image
3. Նվերների պարկում կա 10 սպիտակ, 9 կապույտ, 8 կարմիր և 4 դեղին գնդակներ։ Առանց պարկի մեջ նայելու ամենաքիչը քանի գնդակ պետք է հանի Ձմեռ պապը, որ դրանց մեջ լինեն 4 նույն գույնի գնդակներ։
4. 4863 թվին ձախից և աջից կցագրենք մեկական թվանշան, այնպես որ ստացված թիվը բաժանվի 45-ի։ Ի՞նչ թվանշաններ ենք կցագրել։  
5. Վեց Էլֆերը 6 ժամում պատրաստում են 18 խաղալիք։ Որպեսզի 7ժամում 35 խաղալիք պատրաստեն , քանի՞ Էլֆ պետք է աշխատի։
6. Քանի՞ երկնիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրը 7 անգամ մեծ է իր թվանշանների գումարից։
7. Սուրբ Ծննդյան տոնի նվերները հասցեատերերին հասցնելուց հետո եղջերուն կորցնում են իր քաշի 35 տոկոսը։ Գարնանային և ամառային հանգստի արդյունքում վերականգնվում է նրա ունեցած քաշի 20 տոկոսը։ Աշնանային և դեկտեմբերյան օրերի մարզումների ընթացքում նա կարողանում է վերականգնվել ամբողջությամբ և նույնիսկ քաշն ավելանում է ևս 15 տոկոսով։ Նիհարեց, թե՞ չաղացավ եղջերուն այս տարվա ընթացքում, և ինչքա՞ն էր նրա քաշի փոփոխությունը։
8. Ձմեռ պապն ու Սանտա Կլաուսը բնակվում են շրջանաձև մոլորակի Հյուսիսային և Հարավային բևեռներում։ Ամանորից առաջ նրանք դուրս են գալիս մրցավազքի։ Վազում են իրենց բնակավայրերից ժամսլաքի ուղղությամբ։ Ձմեռ պապի վազքի արագությունը 20 տոկոսով ավելի է Սանտայի արագությունից։ Քանի՞ պտույտ կկատարի Ձմեռ պապը Սանտային հասնելու համար։
9. Հարթությոն վրա նշված են  A, B, C և D կետերը: Հայտնի է, որ AB=3, BC=4, CD=5, AC+BD ≤ 2: Հաշվեք AD հատվածի երկարությունը:
10. Քանի՞  տարբեր եռանկյուններ կարող ենք կառուցել 1, 2, 3, 4 և 5 երկարությամբ հատվածներով (նույն եռանկյան մեջ կարող են հավասար կողմեր լինել):
Առաջադրանքները կազմեց Լուսինե Ներսեսյանը:
Clear selection
Առաջարկություններ.
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy