Երկրորդ մակարդակ.Մարտի ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն ,Ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *

1.Երկու զամբյուղում  միասին կա 42 վարդ: Որքա՞ն  վարդ  կա առաջին զամբյուղում,  եթե հայտնի է, որ առաջին զամբյուղում   կա երկրորդում  եղած  վարդերի  քանակի կեսից   6-ով ավելի վարդ:

2.Քանի՞ կենտ թիվ է հնարավոր ստանալ 15274   թվի թվանշանների վերադասավորումով:
3. Արեգը  միևնույն  արագությամբ  8  րոպեում քայլեց 560 մետր ճանապարհ: Քանի՞ մետր ճանապարհ նա կքայլի 12  րոպեում, եթե այդ  ողջ ընթացքում նա  քայլի   միևնույն  արագությամբ:
4.180 լուցկու հատիկը բաժանել ենք երեք տուփի մեջ այնպես, որ առաջինը 40-ով, իսկ երկրորդը 20-ով շատ լինի երրորդից: Քանի՞ լուցկու հատիկ  կա երկրորդ տուփում:
5.  Քանի՞ երկնիշ  թիվ կա, որոնց թվանշանների գումարը կենտ է:
6. Ուղղանկյունը բաժանված է 7 քառակուսիների, ինչպես պատկերված է նկարում: Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե հայտնի է երկու քառակուսիների կողմերը՝ 6սմ և8սմ:

Captionless Image
7.Պապիկը 8  անգամ մեծ է իր թոռնիկից, իսկ թոռնիկը  56  տարով փոքր է իր պապիկից: Քանի՞ տարեկան է թոռնիկը:
8.Քանի՞ երկնիշ  թիվ կա, որ 5-ի բաժանելիս ստացվում է 3 մնացորդ։
9.Եթե Աննայի  մտապահված թվին ավելացնենք նույն թիվը, ապա կստացվի ամենամեծ կենտ եռանիշ թվից 9-ով փոքր թիվ: Գտնել Աննայի մտապահված թիվը:
10.Նարեկը  խանութից գնեց 250 դրամանոց երկու թխվածքաբլիթ  և  180 դրամանոց մի քանի շոկոլադե սալիկ: Քանի՞ այդպիսի շոկոլադե սալիկ է  գնել Նարեկը, եթե այդքանը միասին արժեր 1580  դրամ:
Խնդիրներն ընտրեց  Գրետա Բակունցը ։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report