ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ 2018
#YereWineDays 2018 / 04-05.05.2018

Կազմակերպիչ՝
ՆՈՒՄԱ ընկերություն

Հաշվի առնելով անցած տարվա «Երևանի Գինու Օրերի» մեծ հաջողությունը՝ "ԷՎԵՆՏՏՈՒՐԱ" միջոցառումներ կազմակերպող ընկերությունը, այս տարի ևս կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» միջոցառումը: Այն տեղի կունենա 2018թ. մայիսի 4-ին և 5-ին, 18:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում:

Միջոցառման նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:

Տուրիզմի զարգացումն անմիջական ազդեցություն է ունենում երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման և/կամ բարձրացման և այլ գործոնների վրա, ինչպես նաև ապահովում կայուն ֆինանսական ներհոսք:

«Երևանի Գինու Օրերի» պատվավոր հյուրերն են լինլու հայտնի գինգետներ, ճանաչված սննդի բլոգերներ (Food bloggers) և միջազգային հեռուստաընկերությունների լրագրողական թիմեր: Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Հիշեցնենք , որ 2017թ-ի միջոցառման 2 օերերին այցելեցին ավելի քան 25000 տեղացիներ և զբոսաշջիկներ:

«Երևանի Գինու Օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռում հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և/կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:

Կոնտակտային անձիք՝

Հարգանքով՝

Նունե Մանուկյան
Հիմնադիր և տնօրեն
“Արենի” Փառատոն” հիմնադրամ
Հասցե՝ Չարենց 1-201, Երևան, ՀՀ
Հեռ.՝ +37491204760,
Էլ-հասցե՝ areniwinefest@gmail.com

Մերի Բադալյան
Համահիմնադիր և տնօրեն
«ՆՈՒՄԱ» ՍՊԸ / ԷՎԵՆՏՈՒՐԱ
Հասցե՝ Վրացական 21, բն. 60, Երևան, ՀՀ
Հեռ. +374 91479182
Էլ-հասցե՝ yerewinedays@gmail.com

Email address *
Դուք մասնակցում եք որպես՝ *
Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms