Առաջին մակարդակ
Դեկտեմբերյան ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Email address *
Անուն *
Ազգանուն *
Դպրոց
Դասարան *
Required
1. Գտի՛ր պակասող թիվը:
Captionless Image
2. Ամանորյա շոգեքարշը կազմված է 13 վագոններից։ Արջուկն ու նապաստակը նստած են կենտրոնական վագոնում։ Ո՞րերորդ վագոնում են նստած գազանիկները։
Captionless Image
3․ Քանի՞ եղևնի ու խաղալիք կա բակում, եթե յուրաքանչյուր եղևնուն մեկական խաղալիք կախելիս ավելանում է մեկ խաղալիք, իսկ երկուական կախելիս ավելանում է մեկ եղևնի:
Captionless Image
4. Արևելյան հորոսկոպը ունի 12 կենդանակերպի նշան, որոնք իրար հաջորդում  և կրկնվում են 12 տարին մեկ։ Այս տարի շան տարի է, որին հաջորդելու է խոզի տարին: Վերջին անգամ ո՞ր թվականին է եղել խոզի տարի։
Captionless Image
5.Ամանորյա միջոցառման ժամանակ տարեգաթան բաժանեցին 2 մասի, ապա յուրաքանչյուր մասը բաժանեցին ևս 2 մասի: Հետո ստացված ամեն մի կտորը  բաժանեցին 3 մասի: Երեխաներից ամեն մեկը վերցրեց մեկ կտոր, և երկու կտոր ավելացավ: Քանի՞ երեխա էր մանսակցում միջոցառմանը:
Captionless Image
6. Հունաստանի բնակիչները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, Հայաստանում՝ նշում են հունվարի 6-ին։ Փորձիր հաշվել, թե՞ քանի գիշեր է ընկած դեկտեմբերի 24-ի և հունվարի 6-ի արանքում։
7. Եղևնու լույսերը միանում և անջատվում են 1,5 րոպեն մեկ։ 15 րոպեում եղևնու լույսերը քանի՞անգամ կհասցնեն միանալ։
Captionless Image
8․Ձմեռ պապը մասնակցեց վազքի մարաթոնին։ Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 18 դրոշակ։ Ձմեռ պապը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 8-րդ դրոշակի մոտ հասնում է 16 վայրկյան հետո։ Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա ինչքա՞ն ժամանակում  կանցնի ամբողջ վազքուղին։
Captionless Image
9. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս, խփում է այդ ժամի քանակով (ժամը 7-ին՝ 7 անգամ), և մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ անգամ: Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 11:45-ը:
Captionless Image
10. Ձմեռ պապիկի նվերների պարկում կան միանման տուփեր, որոնցից 7-ում մեքենաներ են, 10-ում՝ տիկնիկներ: Ձմեռ պապիկը ամենաքիչը քանի տուփ պետք է պարկից հանի, որպեսզի գոնե մեկ մեքենա դուրս գա:
Captionless Image
Առաջադրանքները կազմեց Լուսինե Փաշայանը:
Clear selection
Հաջորդ ֆլեշմոբի համար առաջարկի՛ր քո խնդիրը.
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy