«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիր
Քաղաքացիական հասարակության կազմակերպություն կամ սոցիալական ձեռնարկատիրությո՞ւն եք։ Ցանկանու՞մ եք 2 շաբաթով ձեր գրասենյակում հյուրընկալել երիտասարդ աշխատակցի, ով կներգրավվի Ձեր կազմակերպության աշխատանքի մեջ, կօգնի և կաջակցի, միևնույն ժամանակ ստանալով մասնագիտական զարգացման հարցում աջակցություն ձեր կազմակերպության աշխատակիցների կողմից:

Եթե այո, ապա սա հենց այն հնարավորությունն է, որը փնտրում եք։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ իրականացնում է «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրը, որն ուղղված է ՀՀ մարզերում բնակվող երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացմանը։

Ծրագրի թիրախային խումբը ՀՀ 10 մարզերի 25 քաղաքային և գյուղական համայնքներում բնակվող 18-28 տարեկան երիտասարդներն են, ովքեր հետաքրքրված են ակտիվ քաղաքացիության, համայնքային մասնակցության և ձեռնարկատիրության ոլորտներում կրթական և մասնագիտական պրակտիկայի հնարավորություններով:

Ծրագրի շրջանակներում դիմորդներից ընտրվելու են 60 մասնակիցներ, ովքեր մասնակցելու են մի շարք դասընթացների և հնարավորություն են ունենալու պրակտիկա անցնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկություններում՝ դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար։

Պրակտիկայի տևողությունը՝ 2 շաբաթ։
Հայտադիմումների վերջնաժամկետը՝ 2018թ․ փետրվարի 19-ը։

Ծրագրի շրջանակներում 20 ընտրված կազմակերպությունների մեկական աշխատակից հնարավորություն կստանա անցնել մենթորության և քոուչինգի դասընթաց, որը հնարավորություն կտա նրանց դառնալ մենթորներ և քոուչներ «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագրի 60 մասնակիցների համար՝ մասնագիտական պրակտիկայի ընթացքում։
Կազմակերպության անվանումը *
Your answer
Կազմակերպության տեսակը *
Էլեկտրոնային հասցե *
Your answer
Հեռախոսահամար *
Your answer
Կոնտակտային անձի անուն-ազգանուն *
Your answer
Կոնտակտային անձի էլ․ փոստի հասցե *
Your answer
Կոնտակտային անձի հեռախոսահամար *
Your answer
Ի՞նչպես եք պատկերացնում մեր մասնակցի ներգրավածությունը Ձեր կազմակերպությունում։ *
Your answer
Ցանկանում եք, որպեսզի Ձեր աշխատակիցը մասնակցի մենթորության և քոուչինգի դասընթացին։ *
Submit
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of APY. Report Abuse - Terms of Service