Աջակցության նոր ծրագրեր եւ շրջանառության հարկի փոփոխություններ.Ինչ Է պետք իմանալ
Բիզնես ոլորտի խնդիրների քարտեզագրման և դրանց համար լուծումների փաթեթները սկիզբ են դրել պետական աջակցության մի քանի ծրագրերի, որոնց մասին հանրային իրազեկման արշավ է իրականցնում Հայաստանի ներդրումային խորհուրդը:

Խնդիրները քարտեզագրվել են փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության խորհրդում, որը զբաղվում է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումներով: Քարտեզագրումից հետո, խորհուրդը համակարգող ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի (ՀՆԽ) փորձագիտական թիմը համապատասխան գերատեսչությունների հետ մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ և աջակցության ծրագրեր, որոնք ընդունվել են Կառավարության և Ազգային Ժողովի կողմից:

Հանդիպմանը մասնակցելով նոր բարեփոխումների մասով դուք կիմանաք, թե`
  • Ինչպես կարող եք պետական գնումներում հաղթելուց հետո գումարը ստանալ բանկից մինչև ընդունման-հանձնման ակտը։ 
  • Ինչպես մի քանի րոպեում լրացնել դիմում և ստանալ պետությունից յուրաքանչյուր աշխատողի մասով մինչև 500,000 դրամ, եթե աշխատանքի եք վերցրել անփորձ կամ Արցախից բռնի տեղահանված անձ։
  • Ինչպես սարքավորումներ ձեռք բերել պետության կողմից սուբսիդավորվող վարկերի միջոցով, վճարելով 0-4%: (քննարկվելու է Աշտարակ և Հրազդան քաղաքներում)
  • Կներկայացնենք, թե ինչ բարելավող փոփոխություններ կան հարկային օրենսգրքում ՀԴՄ կտրոնների հետ կապված:
  • Կքննարկենք նաև նոր կարգավորումները հարկերի նվազեցումների հետ կապված, երբ Ձեր պարտքը տևական ժամանակ չի վերադարձվում:

Հանդիպման երկրորդ հատվածում, ՓՄՁ զարգացման խորհրդի անդամները և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի գործընկեր խորհրդատվական ընկերությունները կներկայացնեն 2025 թվականի հունվարի 1-ից գործող շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունները, նվազեցումները, փաստաթղթավորման պահանջը, և կպատասխանեն հարցերի։  

ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհուրդը Աշտարակ և Հրազդան քաղաքներում իրազեկման միջոցառումը կազմակերպել է «Հայաստանում Հաշվապահների Ասոցիացիայի», իսկ Գյումրի, Վանաձոր և Իջևան քաղաքներում` «2B Բիզնես Աջակցման Հիմնադրամի», «Մոտիվ Քոնսալթինգի» և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործընկերությամբ:

Հանդիպումներն իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով`

📌Աշտարակ | ապրիլի 1, 10:00   - 15:00, Վայն Քորներ Աշտարակ

📌Հրազդան | ապրիլի 3, 10:00 - 15:00, Արարատ Ռեզորտ Ծաղկաձոր

📌Գյումրի | ապրիլի 17, 10:30 - 15:00, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

📌Վանաձոր | ապրիլի 18, 10:30 - 15:00, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

📌Իջևան | ապրիլի 19, 10:30 - 15:00, Լոֆթ Իջևան


Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է լրացնել սույն հարցաշարը: 

Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Sign in to Google to save your progress. Learn more
Email
Բիզնեսի անվանում  *
Մասնակցի անուն/ազգանուն  *
Հեռախոսահամար  *
Ո՞ր քաղաքում եք մասնակցելու հանդիպմանը *
Required
Շրջանառություն 
(Դաշտի լրացումը պարտադիր չէ. տեղեկատվությունը նախատեսված է ներքին օգտագործման համար և հրապարակման ենթակա չէ)
Clear selection
Գործունեության ոլորտ  *
Նախորդ հարցին «Այլ» պատասխանելու դեպքում նշեք գործունեության ոլորտը
Կարճ նկարագրեք ապրանքատեսակը (brand)
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of IC Armenia .

Does this form look suspicious? Report