Բնագիտության ֆլեշմոբ 2023
4 մակարդակ (մայիս)
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան
Փորձարարական առաջադրանքներ․
☆1. Մագնիսի մոտ կարճ բարակ թելի վրա կախե´ք թեթև երկաթե ասեղ, որպեսզի այն ձգվի դեպի մագնիսը առանց դիպչելու և կախված լինի օդում։ Այրվող լուցկին մոտեցրե´ք ասեղին: Ասեղը հեռանում է մագնիսից, իսկ սառչելով այն կրկին ձգվում է դեպի մագնիսը։ Բացատրե´ք այս երեւույթը:

☆2. Մի քանի ասեղ կախենք թելերից և մոտեցնենք դրանք մագնիսի բևեռին։ Կնկատենք, որ բևեռի մոտ ասեղների ծայրերը շեղվում են: Ինչո՞ւ։ (Փորձը պետք է կրկնվի մեկից ավելի անգամ):
☆3. Երկաթե մեխի վրա փաթաթե´ք պղնձե լար, այնուհետև լարի երկու ծայրերը ամրացրե´ք էլեկտրական էլեմենտի երկու ծայրերից: Վերցրե´ք երկաթե մանր առարկաներ և մոտեցրե´ք պղնձալարով փաթաթված մեխին: Ի՞նչ տեղի կունենա: Ինչո՞ւ: Բացատրեք դիտարկվող երևույթը։

4. Ի՞նչ տեղի կունենա, եթե պղնձալարի ծայրերից մեկը չամրացնենք գալվանական էլեմենտին: Ինչո՞ւ:
Կատարի´ր փորձը (կամ փորձերը), նկարագրի´ր և տեսագրի´ր այն, փորձի´ր բացատրել դիտարկվող երևույթը, տեղադրի´ր տեսանյութի հղումը։
Առաջադրանքը կազմեց Նելլի Գեղամյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy