«Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոց
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնալագիական կենտրոնը և «Yandex»-ը համատեղ արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմակերպում են «Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցը։ Նախորդ երկու ուսումնական տարիների ընթացքում «Yandex» դպրոցը ավարտել են շուրջ 60 աշակերտ ։ Այս տարի Ձեր հերթն է միանալու մեր «Yandex» դպրոցի մեծ ընտանիք։
Դասընթացի տևողությունը՝ 1 տարի
Ուսումնասիրվող լեզուն՝ «Python» (Փայթըն)
Դիմել կարող են ՝ 9-11-րդ դասարանների աշակերտները
Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 18
Թեստավորումը՝ սեպտեմբերի 20
Հարցազրույցը՝ սեպտեմբերի 21
Պարտադիր չէ, որ երեխաներն ունենան ծրագրավորման գիտելիքներ, քանի որ ստուգվելու են նրանց տրամաբանական մտածողությունը և սովորելու մոտիվացիան:
Հ․Գ «Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցին մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է ։